Երեսնամյա կտրիճ զորավարը՝ Ալեքսանդր Մակեդոնացին, նվաճում է Հնդկաստանը մեկը մյուսի հետևից հնազանդեցնելով ռազմաշունչ ու ռազմատենչ ցեղերի։ Պաշարելով շքեղաշուք քաղաքներից մեկը, զորավարը հրամայեց փայտամած ելարանները մոտեցնել պարիսպներին։ Մի պահ թվաց նրան զորապետերը հապավում են, ուստի վահանով պաշտպանվելով, վերևից տեղացող նետերից սկսեց կառչելով մագլցել։
Նա հասավ պարսպի ատամնաշարին ու հանելով վահանը հնդիկների մի մասին սրախողխող արեց խուճապի մատնելով մյուսների։ Ասես իր զինվորներից լքված, նա հիանալի թիրախ էր ոսոխի համար, որովհետև միջնաբերդի կողմից ճայթյունով սլանում էին նետերը։ Ասպարի ծանրությունից արքայի ձախ թևն արդեն հոգնել էր։ Ներքևից սրտապատառ գոռում էին, պահանջում թռչի ցած, որտեղ տասնյակ ձեռքեր պատրաստ էին բռնելու պաշտելի զորավարին։
Բայց Մակեդոնացին չլսեց։ Անգամ կատարեց երբևէ չլսված ու չտեսնված անօրինակ արարք՝ պարսպի վրայից թռավ թշնամիներով լի քաղաքը։
Առաջադրանքներ
1. Արտագրիր տեքստը՝ լրացնելով բաց թողած տառերը, և կետադրիր։
2. Գտիր երեք հնչյունափոխված բառ, վերականգնիր արմատի անհնչյունափոխ տարբերակը։
Միջնաբերդ – միջին – ա – բերդ,
Զորավար – զոր – ա – վար,
Երեսնամյա – երեսուն – ամյա:
3. Գտիր մեկական անկատար ներկա, անկատար անցյալ, անցյալ կատարյալ և վաղակատար անցյալ ժամանակաձևերի բայեր։
Նվաճում է – անկատար ներկա,
Հապավում էին – անկատար անցյալ,
Թվաց – անցյալ կատարյալ,
Հոգնել էր – վաղակատար անցյալ:
4. Գտիր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են։
Մոտեցնել – անորոշ դերբայ,
Մագլցել – անորոշ դերբայ
Փայտամած – հարակատար դերբայ
Չլսված – հարակատար դերբայ
Լքված – հարակատար դերբայ
Չտեսնված – հարակատար դերբայ
Տեղացող – ենթակայական դերբայ
Սրախողխող – ենթակայական դերբայ:
5. Գտիր շաղկապները, որոշիր տեսակները։
Ուստի – մենադիր, ստորադասական,
Ու – մենադիր, համադասական,
Որովհետև – մենադիր, ստորադասական,
Բայց – մենադիր, համադասական:
6. Գտիր վերաբերականները։
Անգամ – սաստկական վերաբերական: