Նվարդ անունը թանկ էր Տերյանի համար ևս մի պատճառով։ Նա մի շրջան անտարբեր չէր Հովհաննես Թումանյանի դուստր Նվարդի նկատմամբ։ Նրանց ջերմ հարաբերությունները կարճ են տևում, բայց մահից առաջ Տերյանը խնդրել էր կնոջը՝ Անահիտին, որ այդ թանկ անունով կոչել իրենց դստերը։
Տրիոլետ՝ նվիրված Նվարդին
Հիմա բացվում են այստեղ վարդեր
Ու վարդերի մեջ դու, հրե վարդ,
Չենք հանդիպի մենք արդեն, Նվարդ,
Թեև բացվում են նորից վարդեր:
Օ, եղիր խնդուն, որպես թիթեռ,
Ու թող հրահրի հուրդ կախարդ.
Հիմա բացվում են այստեղ վարդեր
Եվ դու՝ վարդերում վարդերի վարդ