Հունվարի 6-ին էկոլոգիայի դասընթացի շրջանակներում դիտեցինք տեսանյութ Սևանում անօրինական որսի առաջացրած խնդիրների մասին։
Տեսանյութում ներկայացված էր, թե որքան կարևոր դեր ունի սիգ ձկնատեսակը լճի կենսագործունեության և մոտակա գյուղերի գոյատևման համար։
Սիգը համարվում է Սևանա լճի թիվ մեկ ձկնատեսակը՝ սկսած 1924 թվականից։
Տեսանյութում խոսվում էր կարևոր խնդիրների մասին, որոնցից են՝
— Հարակից գյուղերի աղքատ վիճակը, որը պայմանավորված էր անօրինական որսով։
— Անօրինական որսի հետևանքով ձկնատեսակի պաշարների նվազումը և կիրառվող ցանցերի պատճառով մանրացումը։
-90-ականներին սիգի պաշարները հասնում էին 16,000-18,000 տոննայի, սակայն մինչև 2005 թվականը՝ անօրինական ձկնորսության հետևանքով, դրանք գրեթե սպառվել էին։