Գրականություն․ Տերյանական օրեր․ Վահան տերյան <<Ո՞վ կարող է չսիրել ձեզ>>

Ո՞վ կարող է չըսիրել Ձեզ,
Չըստրկանալ Ձեր կամքին,
Ո՞վ կարող է հլու և հեզ
Չաղոթել Ձեզ, օ, տիկին։
Դուք այնպիսի խոսքեր գիտեք
Եվ, այնպիսի նուրբ նազեր —
Դահճին անգամ Դուք կըդյութեք,
Կըստրկացնեք և կայսեր։
Դուք այնպես մեղմ գիտեք շոյել
Հիվանդ ու խենթ իմ հոգին.
Ո՞վ կարող է Ձեզ չըգովել,
Ու չերգել Ձեզ, օ, տիկին…

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы