Լուսաբանում․ Այցելություն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Այսօր՝ հունվարի 23-ին <<Մխիթար ՍԵբաստացի>> կրթահամալիրի մի խումբ սովորողների և դասավանող Վարդան Կարապետյանի և Նունե Այդինյանի հետ այցելեցինք ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։ Ունեցանք հնարավորություն մասնակցելու արդյունավետ և խորքային քննարկման՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Ավետիքի Բաբայանի հետ։


Խոսեցինք Հայաստանում առկա կոռուպցիայի տեսակների մասին, թե ինչ միջոցների է դիմում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն կոռուպցիան և դրանից բխող հանցագործությունները կանխարգելելու համար։ Հանդիպման ընթացքում նաև ծանոթացանք քննչի աշխատանքի , խախտումների, պատժի, աշխատավարձի և կարգապահության կարևորությանը։

Հանդիպումը համարում եմ հաջողված և բովանդակալից։
Հատուկ շնորհակալություն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին և Մուշեղ Ավետիքի Բաբայանին։

Իմ կատարած հետազոտությունը ՝
Կոռուպցիա․ Կոռուպցիան դպրոցներում

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы