
Դեկտեմբերի 17-ին մեր ֆրանսերենի ընտրության խմբով այցելեցինք Ֆրանսերեն Դասավանդողների Հայկական Ասոցիացիա։ Օրը մեկնարկեց ջերմ ու հետաքրքիր մթնոլորտով. նախ յուրաքանչյուրս ներկայացանք՝ կիսվելով մեր հոբբիներով և նախասիրություններով։
Այնուհետև բաժանվեցինք խմբերի և խաղացինք <<Ո՞վ եմ ես>> խաղը, որտեղ թիմերը պետք է հարցերի միջոցով գուշակեին իրենց բաժին հասած բառը՝ կապված որևէ առարկայի կամ անձի հետ։
Հաջորդեց ավելի ակտիվ խաղ՝ <<գանձի որոնումը>>, որտեղ մեր գլխավոր նպատակն էր հուշումների օգնությամբ գտնել թաքնված գանձը։
Օրը լցվեց ուրախությամբ, թիմային աշխատանքով և անջնջելի տպավորություններով։