Գրականություն․Նախագիծ՝ Նոր տարու հետ նորանալով․ Ձայնագրություն

Հրանտ Մաթևոսյան

Ինչ որ դուք լինեք, այն էլ ձեր ժամանակն է լինելու: Ինչ որ դուք ուզեք, այն էլ գալու է: Շիտակ ու անվեհեր լինեք և աշխարհին նայեք անվեհեր մարդու շիտակ հայացքով` ձեր առջև բացվելու է շիտակ մարդկանց շեն աշխարհը, ուր շնչելը թեթև է լինելու…

Միայն թե պետք է պարտավորվեք ուժեղ ու շիտակ մարդու ձեր ընթացքի կողքին չանտեսել թույլերին, այլապես ձեր ետևը ընկճված ու չարացած մարդ եք թողնելու և համոզվա՛ծ եղեք, որ նրա ծանր հայացքը ծանրացնելու է  ձեր քայլը, ձեր սիրտը նրանից չի ազատվելու: Ուրեմն` բարձրացրե՛ք թույլերին և կտեսնեք, որ նրանց բարձրանալով` ինքներդ եք շտկվում, ձե՛ր շունչն է բացվում, ձե՛ր սիրտն է հրճվում և ձե՛ր առջև ծավալվում, ջերմանում է շիտակ մարդկանց ձեր աշխարհը, ուր դուք գրեթե իշխան-իշխանուհի եք:

Ինչ որ դուք լինեք, այն էլ ձեր աշխարհն է լինելու, ինչ որ ձեր միտքն ու հոգին` այն էլ ձեր ու մեր կյանքն է լինելու…

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы