
Զահրատը ծնվել է 1924թ. մայիսի 10-ին Կոստանդնուպոլսի Նշանթաշ թաղամասում։ 3 տարեկան էր, երբ մեռնում է հայրը, իսկ քսանամյա մայրը կրկին ամուսնանում է։ Նրան խնամել է մորական պապը` Հաճի Լևոնը։
1942 թվականին ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյան լիցեյը և ուսումը շարունակել Ստամբուլի պետական համալսարանի դեղագործական և բժշկական ֆակուլտետներում, որոնք կիսատ է թողել։ Աշխատակցել է պոլսահայ թերթերին, հանդեսներին, եղել «Մարմարա» օրաթերթի գրականության բաժնի վարիչ, «Սան» պարբերականի խմբագիր։
1963 թվականին ամուսնացել է Անաիս Անդրեասյանի հետ։
Առաջին բանաստեղծությունները լույս են տեսել 1943 թվին։
Զահրատի բանաստեղծություններին բնորոշ են մեծ քաղաքում ապրող «փոքր» մարդու ողբերգականությունը, թեմաների բազմազանությունը, թարմ արտահայտչաձևերի յուրօրինակությունը։
Զահրատի առանձին գրքեր թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, լիտվերեն։
Մահացել է 2007 թվականի փետրվարի 21-ին Ստամբուլում։
Աղբյուր՝ https://hy.wikipedia.org/wiki/%D4%B6%D5%A1%D5%B0%D6%80%D5%A1%D5%BF