Կարդալ բնագիրը և կատարել առաջադրանքները.
(1) Աշխարհահռչակ կոմպոզիտորը՝ Արամ Խաչատրյանը, այն հազվագյուտ արվեստագետներից է, որոնք կենդանության օրոք արժանացան համաշխարհային փառքի և ճանաչման: (2) Մի հանգամանք, սակայն, զայրացնում էր Խաչատրյանին. որ երկիրն էլ այցելեր, նախ և առաջ հատուկ հիացմունքով կատարում էին «Սուսերով պարը»՝ գրված «Գայանե» բալետի համար:
(3)-Թողած «Սպարտակը», իմ մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- հաճախ էր ասում նա՝ չափազանց վրդովված: (4) Երբ Խաչատրյանը գրեց «Գայանեն», նախնական տարբերակում «Սուսերով պարը» չկար. ահա զավեշտալի մի պատմություն՝ կապված «Սուսերով պարի» ստեղծման հետ: (5) Բալետը Մոսկվայում պատրաստվում էր բեմադրության, իսկ ինքը՝ հեղինակը, այդ օրերին Կույբիշևում էր: (6) Մի օր անսպասելիորեն կոմպոզիտորի տանը հայտնվեցին Մեծ թատրոնի մի խումբ աշխատակիցներ տնօրենի ուղեկցությամբ. պարզվեց՝ «Գայանեի» մեջ ընդգրկված մի անվանի մենապարուհի դժգոհ է, որ չունի անձամբ իր համար գրված պար: (7) -Արա՛մ Իլյիչ, Ձեզ համար ի՞նչ դժվար բան է մի պար հորինելը,- աղերսական ձայնով խնդրում էին եկվորները.- խնդրում ենք մտնել մեր անելանելի վիճակի մեջ: (8) Խաչատրյանը զայրացավ. հանպատրաստից ինչպե՞ս կարելի է ստեղծագործել. դա արդեն քմահաճույք է: (9) Բայց ինչ կարող էր անել. մարդիկ երկար ճանապարհ էին կտրել-անցել: (10) Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար: (11) Զգաց՝ բարկության պահին իջեցրած հարվածները յուրահատուկ չափով հնչեցին: (12) Մի քանի օր անց թատրոնի աշխատակիցները հրաժեշտ տվեցին կոմպոզիտորին խանդաղատանքով՝ Մոսկվա տանելով «Սուսերով պարի» նոտաները. այդ մոլեգնող մեղեդին համընդհանուր ընդունելություն գտավ: (13) Անգլիայում մեծանուն կոմպոզիտորը հրավեր ստացավ առաջին նախարարից: (14) Երբ ուղեկցող անձանց հետ մտավ լուսավոր առանձնարանի ընդարձակ հյուրասենյակը՝ ձեղունից կախված հսկայական ջահով, ոչ ոք չդիմավորեց նրան: (15) Շքեղաշուք դահլիճը դատարկ էր ու լուռ: (16) Սովոր լինելով լեփ-լեցուն դահլիճների և հոտնկայս ծափահարությունների՝ Խաչատրյանն ապշեց: (17) Բայց կատարվեց անսպասելին. դիմացի պատին տեսավ իր մեծադիր նկարը՝ դիրիժորական փայտիկը ձեռքին, և երփներանգ ծաղիկների մեծ փնջեր՝ բյուրեղապակյա ծաղկամաններով դրված նկարի տակ: (18 )Նա մերթ ակնապիշ նայում էր նկարին, մերթ շուրջբոլորը, երբ նկարի հետևից որոտընդոստ ձայնով հնչեց «Սուսերով պարը»:
Ըստ Ռ. Զարյանի
Առաջադրանքներ
1․ 13-րդ և 14-րդ նախադասություններից դուրս գրել 4 ածական։
ընդարձակ,լուսավոր, հսկայական, մեծանուն
2․ 12-րդ նախադասությունից դուրս գրել 2 դերանուն և որոշել տեսակը։
Մի քանի – անորոշ դերանուն,
Այդ – ցուցական դերանուն:
3․ 15-րդ նախադասության դատարկ և լուռ բառերի համար գրել երկուական հոմանիշ։
Դատարկ – թափուր, խոշակ
Լուռ – մունջ, կուկափ
4․ 10-րդ և 12-րդ նախադասություններից դուրս գրել անկախ դերբայների օրինակներ։
տանելով,հանգստացնելու, մոլեգնող
5․ Որոշել 10-րդ նախադասության դիմավոր բայերի եղանակը, ժամանակաձևը, դեմքը, թիվը։
Նստեց – դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, 3-րդ դեմք, եզակի թիվ, ե խոնարհում,
Հարվածեց – դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, 3-րդ դեմք, եզակի թիվ, ե խոնարհում՞
6․ 18-րդ նախադասությունից դուրս գրել անհոդակապ 2 բարդ բառ։
Շուրջբոլորը, որոտընդոստ:
7․ 6-րդ նախադասությունից դուրս գրել Ա ներքին հոլովման պատկանող 2 գոյական։
Տանը (տուն), ուղեկցությամբ (ուղեկցություն):
8․ 3-րդ նախադասությունից դուրս գրել ածանցավոր 2 բառ։
Պատահականորեն, ստեղծագործություն
9․ 17-րդ նախադասությունից դուրս գրել ուղիղ խնդրի 2 օրինակ։
Կատարվեց անսպասելին:
Տեսավ իր մեծադիր նկարը:
10․ 5-րդ նախադասությունից դուրս գրել բացահայտիչը և բացահայտյալը և նշել բացահայտչի տեսակը։
Ինքը՝ հեղինակը (բուն)
11․ 13-րդ նախադասությունից դուրս գրել տեղի պարագայի 1 օրինակ։
Անգլիայում:
12․ 12-րդ նախադասությունից դուրս գրել հետադաս դերբայական դարձվածը։
Մոսկվա տաննելով «Սուսերով պարի» նոտաները:
13․ 10-րդ և 11-րդ նախադասություններից ո՞րն է համադասական, գրել նախադասությունը։
Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար:
14․ 3-րդ նախադասության ուղղակի խոսքը փոխակերպել անուղղակի խոսքի։
-Թողած «Սպարտակը», իմ մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- հաճախ էր ասում նա՝ չափազանց վրդովված։
Հաճախ նա չափազանց վրդովված ասում էր, թե թողած «Սպարտակը», իր մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում։