
Կարդալ՝ Կենդանաբանական այգիների պատմությունը
Աշխարհի կենդանաբանական այգիները
Կենդանաբանական այգում կամ գազանանոցում պահվում և ցուցադրվում են վայրի կենդանիներ։ Կենդանաբանական այգիների նպատակն է անազատ պայմաններում հազվագյուտ և անհետացող կենդանիների բազմացումը, կլիմայավարժեցման եղանակների ուսումնասիրումը, հիվանդությունների կանխարգելումը, ինչպես նաև բնապահպանական գիտելիքների տարածումը։
Կենդանիները պահվում են վանդակներում կամ ցանկապատված տարածքներում։ Սակայն ոչ բոլոր կենդանիներն են դյուրությամբ հարմարվում գազանանոցային պայմաններին (օրինակ՝ առյուծը, վագրը և այլն)։ Անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել, որպեսզի տարբեր կենդանիներ հարմարվեն անազատ կյանքին։
Կենդանաբանական այգու հիմնական գործառույթները ներառում են՝
Կենդանիների պահպանություն՝ Կենդանաբանական այգիները ծառայում են հազվադեպ և վտանգված տեսակների պահպանությանը՝ իրականացնելով վերարտադրության ծրագրեր և պահպանելով կենդանիներին բնական միջավայրին մոտ պայմաններում:
Կրթություն և հանրային իրազեկում․ Կենդանաբանական այգիների կարևոր նպատակներից է այցելուներին ծանոթացնել կենդանիների կարևորությունը բնության մեջ զարգացնելով էկոլոգիական մտածելակերպ խթանելով պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի հանդեպ:
Չնայած կենդանաբանական այգիները կարևոր ու դրական նպատակներ ունեն, դրանց աշխատանքը կարող է առաջացնել բնապահպանական որոշ խնդիրներ, եթե համապատասխան քայլեր չձեռնարկվեն։
Ահա հնարավոր վնասների օրինակներ՝
Կենդանիների բնական միջավայրից հեռացումը
Տեսակների թվաքանակի նվազումը կարող է ազդել տվյալ տարածքի կենսաբազմազանության վրա:
Կենդանիների առևանգումը վայրի բնությունից կարող է խաթարել բնական էկոհամակարգը։
Բնական վարքագծի կորուստ
Կենդանիները, որոնք ապրում են սահմանափակ տարածքներում, հաճախ կորցնում են իրենց բնորոշ վարքագծերը: