Էկոլոգիա․  « Lidian» ընկերության  գործունեությունը Հայաստանում և հարևան երկրներում

Lydian International Limited ընկերությունը միջազգային հանքարդյունաբերական ընկերություն է, որը հիմնված է Կանադայում և զբաղվում է ոսկու և այլ արժեքավոր մետաղների արդյունահանումով։ Հայաստանում այն հայտնի է իր Ամուլսար հանքավայրով, որը գտնվում է Ջերմուկ քաղաքից մոտ 13 կմ հարավ-արևելք։ Ամուլսարը լեռ է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում։

Բարձրությունը 2987 մ է։ Ամուլսարում կան ոսկու պաշարներ, մասնավորապես, համաձայն «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ։ 2014 թ․ ՀՀ կառավարության կողմից Գեոթիմ ՓԲԸ («Լիդիան Արմենիա»-ի իրավանախորդ) երկրաբանահետախուզական կազմակերպությանը տրվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն։Ընկերությունը հետազոտություններ ու ծրագրեր է իրականացնում Ամուլսարում ոսկու արդյունահանման համար՝ առաջարկելով բարձր շահույթներ, սակայն այդ շահագործման արդյունքում կարող են առաջանալ լուրջ էկոլոգիական և բնապահպանական խնդիրներ։

Lydian-ը նաև ներգրավված է հարևան երկրներում՝ հիմնականում Հարավային Կովկասում, որտեղ նրանք իրականացրել են նմանատիպ ծրագրեր։ Ընկերության գործունեությունը ոչ միայն սահմանափակվում է մեկ երկրով, այլև ընդգրկում է հանքարդյունաբերության ենթակառուցվածքների ստեղծում և տվյալ տարածքների օգտակար հանածոների ուսումնասիրություն։

Նշվել է, որ Lydian-ը երբեմն հանդիպում է տեղական օրենքների, բնապահպանական պահանջների ու հասարակական դիմադրության խնդիրների, հատկապես այնպիսի տարածքներում, որտեղ բնապահպանական ռիսկերն ու բնական ռեսուրսների շահագործումը բարձր են։

Աղբյուրներ՝

Լիդիան Արմենիա ընկերությունը հանքի մասին

Ամուլսարի մասին

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы