Հայոց լեզու․ Բարդ նախադասություն առաջադրանքներ

1. Փորձի՛ր բացատրել տրված խմբերի նախադասությունների տարբերությունը (ուշադրությո՛ւն դարձրու նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերությանը) և անվանի՛ր խմբերից յուրաքանչյուրը։
Ա. Շների ծառայությունների մասին կարելի է երկար գրել, կարելի է նաև նրանց պատվին կանգնեցված հուշարձանների մասին պատմել:


Լճում ձկների տեսակները շատացել են, և կերի պակաս է նկատվում:
Սիգը  դրսից է բերվել Սևան և այստեղ իր բազմացման համար նպաստավոր պայմաններ է գտել:
Հողը ոչ թե օգնում է բույսերին, այլ խանգարում է նրանց աճին:

Բ. Մ. թ. ա.IV դարում շունն է արթնացրել Կորնթոս քաղաքի կայազորին, երբ թշնամին գաղտագողի մոտեցել է քաղաքին:
Ճապոնացի գիտնական Նոդզավան ասում է, որ հողը բոլորովին էլ չի նպաստում բույսերի աճին:
Գետերի հոսանքում էլ ձուկն ազատ երթևեկելու հնարավորություն չունի, քանի որ ամենուրեք դրված են ջրմուղ սարքեր ու կայաններ:
Սևանում համեմատաբար բարվոք  է սիգ ձկան վիճակը, որը դրսից`ռուսական Լադոգա և Չադ լճերից է բերվել:

Ա խմբում նախադասությունները համադասական են, իսկ Բ խմբում ստորադասական:

2. Տրված բարդ նախադասությունները երկու խմբի բաժանի՛ր` ըստ նրանց մեջ մտնող նախադասությունների հարաբերության:
Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով:
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Մշակվող հողերը շրջափակում են մետաղալարե ցանկապատով ու դրա միջով էլեկտրական հոսանք են անցկացնում:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց:
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

Համադասական
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային, և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Մշակվող հողերը շրջափակում են մետաղալարե ցանկապատով ու դրա միջով էլեկտրական հոսանք են անցկացնում:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ, իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը, բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

Ստորադասական
Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով:
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին, որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խխփեց:

3․ Կետադրիր տեքստը։ Գտիր բարդ նախադասությունները, որոշիր տեսակները։ Շարահյուսական վերլուծության ենթարկիր տեքստի բարդ նախադասությունները։
Հռոմեցի զորավար Մարկոս Անտոնիոսը տիրելով Լիբիային և Եգիպտոսին իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։ Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը նա ուխտադրուժ էր արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը պարթևներից մի լավ ջարդ ստանալով զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է խուճապահար հասնում Հայաստան օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին այլև ապաստան է տալիս ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշատի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են արքային Արտավազդին տանելով Ալեքսանդրիա կնոջ և որդիների հետ միասին։

Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը նա ուխտադրուժ էր արնախում և փառասեր։
4 նախադասություն, Համադասական նախադասություն
Ենթակա – արարիչն, նա,
Ստորոգյալ – կուտակել էր, ուխտադրուժ էր, արնախում, փառասեր,
Տեղի պարագա – Անտոնիոսի մեջ,
Հանգման խնդիր – մահկանացուներին,
Որոշիչ – բնորոշ, բոլոր, այպանելի,
Ուղիղ խնդիր – գծերը:

Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը պարթևներից մի լավ ջարդ ստանալով զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է խուճապահար հասնում Հայաստան օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։
2 նախադասություն, Համադասական նախադասություն
Ենթակա – այրը,
Ստորոգյալ – ճողոպրում է, հասնում,
Որոշիչ – այդ ինքնահավան ու ամբարտավան, մի լավ, փրկված, հայոց արքա,
Ներգործող խնդիր – պարթևներից,
Հատկացուցիչ – զորքերի,
Միջոցի խնդիր – ջարդ ստանալով, մնացորդներով, օթևան խնդրելով,
Ձևի պարագա – մի կերպ,
Տեղի պարագա – Հայաստան,
Անջատման խնդիր – Արտավազդից:

Եթե լիներ խորամանկ դիվանագետ հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն դաս տալով նրա հաջորդներին։
3 նախադասություն, Համադասական և Ստորադասական նախադասություններ
Ենթակա – թագավորն, ինքն էլ,
Ստորոգյալ – հարված կհասցներ, կջախջախեր,
Որոշիչ – խորամանկ, հայոց, վճռական, վաղեմի
Պայմանի պարագա – եթե լիներ դիվանագետ,
Ձևի պարագա – վերջնականապես,
Ուղիղ խնդիր – թշնամուն,
Հանգման խնդիր – հաջորդներին,
Հատկացուցիչ – նրա:

Բայց լինելով բանաստեղծ մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին այլև ապաստան է տալիս ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։.


3 նախադասություն, Համադասական նախադասություն
Ենթակա – զեղչված,
Ստորոգյալ – չի ջախջախում, տալիս է, կերակրում է,
Որոշիչ – մարդկային, մազապուրծ, սովալլուկ,
Հատկացուցիչ – կարեկցանքի, վեհանձնության, զորքի,
Ուղիղ խնդիր – բանաստեղծ, մարմնացում, թշվառականին, ապաստան,
Հանգման խնդիր – մնացորդներին,
Ձևի պարագա – լինելով,
Ժամանակի պարագա – ամբողջ ձմեռ:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы