Կարդալ՝ Վոլֆգանգ Բորխերթ <<Քաղաքը>>
Պատմվածքը մի մարդու մասին է, որը գիշերը քայլում է երկաթուղու գծերով։ Նրա նպատակակետը՝ Համբուրգը, ներկայացվում է որպես լուսավոր կետ, ցանկալի նպատակ, երազանք կամ միգուցե կյանքի իմաստ, որի համար արժե պայքարել։Համբուրգը խորհրդանշում է նրա երազանքն ու նպատակը, մի վայր, որտեղ նա ուզում է հասնել՝ իր կյանքն իմաստավորելու համար։
Ճանապարհին նա հանդիպում է մի մարդու, որն իր լապտերով լուսավորում է ճանապարհը։ Մարդը կարծես խորհրդատու լինի, ով նրան փորձում է իրականության մի այլ կողմ ցույց տալ։ Նա խոսում է կյանքի դժվարությունների, իրողությունների, բայց նաև փոքրիկ պահերի գեղեցկության մասին, ինչպիսին են անձրևի կաթիլները կամ մարդկանց կողքով անցնելը։ Մարդը հուշում է , որ Համբուրգում ամեն ինչ այնքան էլ լավ չէ․ նույնիսկ այնտեղ, որտեղ լույս կա, մարդիկ կարող են դժվարություններ ունենալ։Բայց ճամփորդը վստահ է, որ Համբուրգը հենց այն տեղն է, որտեղ իրեն պետք է գնալ։
Պատմվածքը ցույց է տալիս, որ կյանքը ոչ միայն ուրախության, այլև վախի, պայքարի և դժվարությունների մասին է։ Սակայն այն նաև ապրել շարունակելու ձգտման մասին է՝ նույնիսկ երբ ճանապարհը երկար է ու բարդ։