Կարդալ՝ Իտալո Կալվինո <<Խիղճը>> վերլուծություն
Այս պատմվածքը պատմում է պատերազմի սարասափելի կողմի մասին՝ Լուիջի անունով մի մարդու միջոցով, որը կամավոր գնում է պատերազմ, բայց ոչ թե հայրենիքի համար, այլ իր անձնական թշնամուն՝ Ալբերտոյին սպանելու:
Լուիջին սխալ է հասկանում պատերազմի իմաստը. նա կարծում է, թե կարող է օգտվել պատերազմից իր վրեժը լուծելու համար: Սակայն իրականությունը տարբեր է. նրան ստիպում են սպանել այլ թշնամիների, իսկ Ալբերտոյին գտնել չի հաջողվում: Նա մեդալներ է ստանում հարյուրավեր անծանոթ մարդականց այս իրավիճակում թշնամիների սպանելու համար, բայց չի գոհանում, քանի որ իր նպատակին չի հասել:
Պատերազմի ավարտից հետո խաղաղության պայմաններում, երբ Լուիջիին հաջողվում է Ալբերտոյին սպանել, միանգամից համարվում է հանցագործ և մահապատժի ենթարկվում։
Պատմվածքի մեջ խաղաղությունը ներկայացված է որպես մի իրավիճակ, որտեղ մարդկային արժեքները դառնում են առաջնային, իսկ պատերազմում այդ արժեքները նսեմանում են: