Գրականություն․ Ավետիք Իսահակյան <<Ասպետի սերը>> վերլուծություն

Կարդալ՝ Ավետիք Իսահակյան <<Ասպետի սերը>>

Այս ստեղծագործությունում ներկայացված է մի ասպետի և մի աղջկա սիրո պատմություն, որտեղ սերը դառնում է փորձություն ցույց տալով, թե իրականում ինչքան դաժան է բարդ ու երկարատև սպասումը։ Ասպետը, հաղթելով ճակատամարտեր և տարված լինելով իր կրքերով, գալիս է աղջկա մոտ՝ խոստանալով նվիրել նրան ամբողջ աշխարհը՝ առանց մտահոգությունների։ Սակայն աղջիկը, հասկանալով, որ իսկական սերը ոչ միայն ասպետական հերոսություն է, այլև խորություն ու ներքին ուժ, նրան կանգնեցնում է, դնելով փորձության առջև։

Աղջիկը մի վարդ է տալիս որպես սիրո խորհրդանիշ, ու ասում, որ եթե ասպետը իսկապես սիրում է, թող այդ սերն ապացուցի ոչ թե մեծ արարքներով, այլ համբերությամբ՝ սպասելով իրեն։ Ասպետը իր ամբողջ կյանքը անցկացնում է այդ սպասման մեջ, պահելով վարդը սրտին մոտ, իսկ վերջին անգամ այն համբուրում է, երբ արդեն պետք է թակեր մահվան դուռը։

Այս պատմությունը վկայում է, որ սերը իայն խոսքերկամ հերոսական գործողություններ չէ , այն իսկական հավատարմություն ու համբերություն է, ուժ, որը կարող է դիմակայել նույնիսկ սպասելու ցավին ու դառնությանը։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы