Գրականություն․ Ավետիք Իսահակյան <<Հայրենի հողը>> վերլուծություն

Կարդալ՝ Ավետիք Իսահակյան <<Հայրենի հողը>>լեգենդ

Այս լեգենդում ներկայացված է քաջ զորավարի, նրա անպարտելիության, անձնվեր հայրենասիրության և հայրենիքի հանդեպ նվիրվածության մասին։ Այն փայլուն օրնակ է խորը արժեքների՝ հայրենասիրության, մարդկային արժանապատվության և ինչու ոչ, նաև նախանձի։ Նրա սուրը «երբեք չի մտել պատյան»՝ առանց պաշտպանելու իր հայրենիքը թշնամուց:

Թագավորն այստեղ ներկայացվում է որպես նենգ ու փոքրոգի, ով չի կարողանում համակերպվել զորավարի մեծ փառքին և հզորությանը: Նա հզոր զորավար ունենալու փաստով հպարտանալու և իր զորավարի ուժերը իր երկրի խաղաղության համար օգտագործելու փոխարեն լցվում է նենգությամբ և նախանձով, փոխարինում է զորավարին անանուն մեկով, ինչը ցույց է տալիս նրա բարոյական անկումը, ինչից կարող ենք հետևություն անել, որ երկիրը կանգնում է կործանման եզրին։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы