Հայոց լեզու․ Գործնական աշխատանք

Երեք հարյուր հիսունվեց թվականին գարնանային արևոտ մի օր Եփեսոսի խորդուբորդ փողոցներում հանկարծ լսվեցին սրտապատառ բացականչություններ.
Օգնեցե՛ք ժողովուրդ, Արտեմիսի տաճարն այրվում է։

Իրոք, կրակն արդեն լափել էր բարձրաքանդակ մույթերը, ժանեկազարդ խոյակները մարդկային քանքարի ստեղծած հրաշալիքը փրկել այլևս անհնար էր։

Այդ ժամանակ Եփեսոսում ապրում էր անօրեն ու ողորմելի մի մարդուկ՝ Հերոստրատ անունով։ Սա ոչ մի լուրջ գործով չէր զբաղվում, վատնում էր հորից մնացած ունեցվածքը և ամբողջ օրը նստած՝ անգործությունից հորանջում ու ձանձրանում էր։ Նա, սակայն, փա-ատենչ էր ու սնապարծ։
-Բնությունն ինձ չի շնորհել ո՛չ փիլիսոփայական խորաթափանցություն, ո՛չ բանաստեղծական քանքար, ո՛չ զորավարի ձիրք, որոնցով մտնեի պատմության մեջ։ Իսկ ես անմահություն եմ տենչում ուզում եմ մնալ պատմության էջերում, – սերունդների շուրթերին խորհում էր այդ սինլքորը։

Առաջադրանքներ

1. Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

2. Մեկնաբանիր կետադրությունդ։

3. Որոշիր, թե բարձրաքանդակ, բանաստեղծական, մտնեի բառերը քանի բաց և քանի փակ վանկ ունեն։
Բարձրաքանդակ – 1 բաց, 3 փակ,
Բանաստեղծական – 3 բաց, 2 փակ,
Մտնեի – 1 բաց, 1 փակ:

4. Որոշիր, թե երեք, արևոտ, ողորմելի, նստած բառերը քանի տառ և քանի հնչյուն ունեն։
Երեք – 4 տառ, 5 հնչյուն,
Արևոտ – 6 հնչյուն, 5 տառ,
Ողորմելի – 9 հնչյուն, 8 տառ,
Նստած – 6 հնչյուն, 5 տառ:

5. Տեքստից գտիր մեկական ու, ի, ը ձայնավորների և յա երկհնչյունի հնչյունափոխությամբ բառ։
Ու հնչյունափոխությամբ – ունեցվածք։
Ի հնչյունափոխությամբ – իմաստություն։
Ը հնչյունափոխությամբ – ըստ։
Յա երկհնչյունով – պատմության։

6. Տեքստից գտիր անհարթ, խժռել, որմնասյուն, տաղանդ, մտածել բառերի հոմանիշները։
Անհարթ – խորդուբորդ,
Խժռել – լափել,
Որմնասյուն – մույթ,
Տաղանդ – ձիրք,
Մտածել – խորհել:

7. Գտիր մեկական ա և ո ներքին հոլովումների ենթարկվող բառ։
Այժմ, ովքեր:

8. Տեքստից գտիր կապերը։
Ու, և, որ, իսկ, համար, որոնցով։

9. Ի՞նչ խոսքի մաս են հանկարծ, արդեն, այլևս բառերը։ Նշիր նաև տեսակը։
Հանկարծ – մակբայ, եղանակի,
Արդեն – մակբայ, ժամանակի,
Այլևս – մակբայ, ժամանակի:

10. Դուրս գրիր բաղադրյալ ստորոգյալները։
Լսվեցին սրտապատառ բացականչություններ,
Լափել էր բարձրաքանդակ մույթերը, ժանեկազարդ խոյակները,
Նստած հորանջում ու ձանձրանում էր,
Չի շնորհել ոչ փիլիսոփայական խորաթափանցություն,
Տենչում եմ մնալ,
Խորհում էր այդ սինլքորը։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы