Ես կարծում եմ, որ ցանկապատի առկայությունը կարևոր է կրթական հաստատություններում, քանի որ որոշ չափով հարկավոր է, որ դպրոցը առանձնանա այլ պետական հաստատություններից և բնակելի շենքերից։ Հնարավոր է, որ աշակերտների տեղաշարժվելու իրավունը որոշ չափով սահմանափակվի, բայց կարծում եմ, որ սա կազմում է այն կարգապահության մասը որը աշակերտը պետք է ստանա իր դպրոցում կրթության ընթացքում։ Այլ կարևոր կողմ է նաև այլ մարդկանց անց ու դարձը դպրոց սահմանափակելը, որն էլ կնպաստի աշակերտների ապահովությանը։