Գրականություն․ Մխիթար Սեբաստացի՝ գիտնական եւ մտավորական

Մխիթար Սեբաստացին հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանության հիմնադիրն է՝ միաբանության, որն իր բազմադարյա գործունեությամբ դրել է արդի հայ մտավորական շարժման սկիզբը։ 

Մխիթար Սեբաստացին ծնվել է Օսմանյան կայսրությունում։ Նրա աշխարհիկ անունը Մանուկ էր, իսկ Մխիթար դարձել է Հայ առաքելական եկեղեցու ուխտն ընդունելիս։ Համարելով, որ վերջինիս կառույցներն ի զորու չեն բավարարելու իր իմացական ձգտումները, նա դավանափոխ է լինում՝ միանալով Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, տեղափոխվում Եվրոպա եւ կաթոլիկ եկեղեցու ներսում հիմնում բենեդիկտյան վանականների բացառապես հայկական միաբանություն, որը հետագայում հայտնի է դառնում իբրեւ Մխիթարյան միաբանություն։ 

Լինելով ուսյալ մարդ եւ գիտնական՝ Մխիթարը տասնամյակներ շարունակ աշխատել է հայերեն առաջին համապարփակ բառարանի ստեղծման վրա, որի առաջին հատորը տպագրվել է իր մահից հետո միայն։ Իր հիմնած հաստատությունը հետագայում մոտ 100 տարի շարունակ՝ 18-19-րդ դարերում, ծառայել է որպես հայկական գիտության եւ ուսման հիմնական կենտրոն։ Դրա հռչակը տարածվել է Եվրոպայով եւ Ասիայով, այն հովանավորել են Հնդկաստանի հայ վաճառականները, իսկ օտարազգի մտավորականները, այդ թվում՝ Լորդ Բայրոնը, ուղեւորվել են Վենետիկ՝ այնտեղ ուսանելու։ 

Դնելով հայոց լեզվի եւ գրականության վերազարթոնքի հիմքը՝ Մխիթարի թողած ավանդը կերտեց ժամանակակից հայ ինքնությունն ու ոգին, ինչն իր հերթին ամուր պատվանդան դարձավ ապագա ազգային ազատագրական շարժման համար։ 

Աղբյուր՝ https://auroraprize.com/

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы