Գաղափարի հեղինակ՝ Աշոտ Տիգրանյան
Տեքստի հեղինակ՝ Կարինե Դադոյան
Աղբյուր՝ Սեբաստացու օրեր կրթահամալիրում։ Ամփոփում և մոնիթորինգ
Սեբաստացու օրերի շրջանակում, 10-12-րդ դասարաններում պատմության դասաժամերն իրականացվեցին ուսումնական բաց պարապմունք-ֆլեշմոբ ձևաչափով։ Բաց դասերի ընթացում ունեցանք հետաքրքիր քննարկումներ Մխիթար Սեբաստացու, Մխիթարյան միաբանության և մեր դպրոցի մասին։ Նաև ունեցանք հարցաշար, որի մասին էլ ուզում եմ խոսել և վերլուծել արդյունքները։ Հարցաշարի նպատակն է եղել հասկանալ, թե սովորողները ինչքան են յուրացրել իրենց` տարիների ընթացքում տրված տեղեկությունը։
Հիմա արդյունքների մասին.
Մասնակցել է 175 սովորող՝ 10-12-րդ դասարան
Որպես սովորող արդյունքերը նայելիս անմիջապես նկատեցի, որ սովորողները հիմնականում՝ 70-80%-ով ճիշտ են պատասխանել այն հարցերին, որոնց պատասխանները բավականին հեշտ է գտնել համացանցում, ինչն էլ նշանակում է, որ ժամանակին սովորողներին այդքան էլ չի հետաքրքրել իմանալ շատ մանրամասներ կամ ուղղակի չի տպավորվել։
Առաջարկում եմ հետագա տարիներին էլ ավելի լավ արդյունքներ գրանցելու համար, այս թեման ներկայացնել այլ տեսանկյունից։ Սովորողներին հանձնարարել, ոչ թե ուղղակի կենսագրական կամ պատմական տեղեկություններ, այլ կատարել փոքր հետազոտություն և պարզել, թե ինչքանով է Մխիթար Սեբաստացու աշխատանքը նպաստել մեր ներկայիս հոգևոր և կրթական մշակույթի, ինչ խնդիրների է հանգեցրել, և ինչ խնդիրներ լուծել ։ Կարծում եմ այս տարբերակը ավելի արդյունավետ կլինի։