
Դիտել՝ Չերևան։ Ալավերդի
Էկոլոգիա դասընթացի շրջանակում դիտեցինք ֆիլմ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում գտնվող Ալավերդի քաղաքի մասին։ Ֆիլմում պատկերավոր ներկայացված էր Ալավերդի քաղաքում առկա խնդիրները։ Ալավերդին նախկինում եղել է արդյունաբերական կենտրոն, սակայն ներկայումս գործազրկությունը լուրջ մարտահրավեր է քաղաքի համար։ Գործարանի փակվելուց հետու աշխատատեղերը զգալի չափով կրճատվել որի հետևանքով գրանցվել է բնակչության արտագաղթ։
Տեսանյութում նաև ներկայացված էր կրթության հետ կապված խնդիրեր, որոնց մասին խոսում էին անձամբ ուսանողները։ Երիտասարդությունը քաղաքի զարգացման հիմնական շարժիչ ուժն է, բայց կրթական և մասնագիտական հնարավորությունները սահմանափակ են, այդ իսկ պատճառով ուսանողները նախընտրում են սովորել Երևանում, ինչն էլ հետագայում նպատում է որոշակի մասնագիտական աշխատանքների բացակայությանը քաղաքում։