<<Արհեստական բանականություն․ մարդու համար մրցակի՞ց, թե՞ դաշնակից >> բանավեճ քննարկում․ պատում

Նոյեմբերի 19-ին ժամը 11։55 Սեբաստացիական օրերի շրջանակում ավագ դպրոցի ընթերցասրահում ունեցանք  բավականին ուսումնալից, արդյունավետ ու հետաքրքիր քննարկում <<Արհեստական բանականություն․ մարդու համար մրցակի՞ց, թե՞ դաշնակից >> թեմայով։Քննարկմանը ներկա էին հայոց լեզվի և գրականության երկու խումբ։ Բավականին հետաքրքիր էր լսել սովորողների և ուսուցիչների կարծիքը։Քննարկման ընթացքում ունեցանք նաև բանավեճեր, ինչը քննարկումը էլ ավելի հետաքրքիր էր դարձնում։

Այն թեմաները որոնց շուրջ այսօր խոսեցինք, լսեցինք և կատարեցինք որոշ եզրահանգումներ՝

Արդյոք արհեստական բանականության (ԱԲ) և մարդկանց միջև կոնֆլիկտ կլինի, թե՞ նրանք կլրացնեն միմյանց և ԱԲ-ն կդառնա օգնական բոլոր հարցերում։

ԱԲ-ն քաղաքակրթության ապագա՞ն է, թե՞ դրա սպանողը։

Արդյոք աշխարհը կունենա՞ ևս մեկ տեխնոլոգիական հեղափոխություն։

ԱԲ-ն միջազգային առճակատման նոր գոտի՞ է, թե՞ համագործակցության հիմք։ 

Քննարկումը համարում եմ հագեցած և ստացված։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы