Էկոլոգիա․Հանքարդյունաբերության հետևանքով առաջացող հիվանդությունները Հայաստանում

Հայաստանում հանքարդյունաբերությունը, լինելով կարևոր տնտեսական ճյուղ, միաժամանակ կարող է հանգեցնել առողջապահական լուրջ խնդիրների: Հանքարդյունաբերության ազդեցությունը մարդու առողջության վրա պայմանավորված է մի շարք գործոններով՝ թունավոր նյութերի արտանետումներ, հողի, ջրի և օդի աղտոտում։

Հանքարդյուաբերության պատճառով առաջացող հիմնական առողջական խնդիրներն են՝

Շնչառական համակարգի հիվանդություններ
Հանքերի փոշին, հատկապես, եթե այն պարունակում է ծանր մետաղներ (օր.՝ կապար, մկնդեղ), կարող է հանգեցնել ասթմայի, բրոնխիտի և թոքերի քաղցկեղի:

Նյարդային համակարգի խնդիրներ
Ծանր մետաղներով հարուստ ջուրը և սնունդը կարող է վնասել նյարդային համակարգը՝ առաջացնելով գլխացավեր, հիշողության կորուստ, հոգեկան խնդիրներ:

Սրտանոթային հիվանդություններ
Թունավոր գազերի արտանետումները, ինչպիսիք են սուլֆիդները, կարող է ազդել արյան և շրջանառության վրա՝ առաջացնելով հիպերտոնիա կամ սրտի կաթված։

Մաշկային հիվանդություններ
Աղտոտված ջրի հետ շփումը կարող է հանգեցնել ալերգիկ ռեակցիաների, մաշկային ինֆեկցիաների և քաղցկեղի:

Ուզում եմ նշել, որ այս հիվանդությունների շարքին նաև ավելանում է ժառանգաբար փոխանցվող արատները, որոնք արյան միջոցով փոխանցվում են երեխաներին, որոնք էլ ծնվում են արատներով։

Աղբյուրներ՝

Ֆիլմ՝ Բնության հաշվեհարդար
Հանքարդյունաբերություն եւ առողջություն. կարելի՞ է համատեղել
http://www.ecolur.org
https://www.transparency.am/

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы