Շաղկապ
Վարժություն 1։ Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և ստորադասական)։
Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև, ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։
Համադասական – բայց, և, սակայն:
Ստորադասական – եթե, թեև, որովհետև, որպեսզի, քանզի, քանի որ։
Վարժություն 2։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե, որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։
Վերաբերականներ
Վարժություն 1։ Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Բարեբախտաբար, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ, անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի, իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք, երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե, սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։
հաստատական՝ անշուշտ, անպատճառ, իսկապես, իրոք, հիրավի, անկասկած, անպայման, արդարև,
ժխտական ՝ ո՛չ, չէ՛,
երկբայական՝ գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, միգուցե, մի՞թե, արդյոք,
զգացական՝ բարեբախտաբար, երանի, ցավոք,
սաստկական՝ նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ,
սահմանափակման՝ գեթ, լոկ, գոնե, սոսկ, միայն թե, միայն,
ցուցական՝ ահա, ահավասիկ,
կամային՝ հապա, մի,
զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այսուհանդերձ, այնուամենայնիվ:
Ձայնարկություն
Վարժություն 1։ Գրե՛լ երեք այնպիսի ձայնարկություն, որոնցով հնարավոր լինի կազմել այլ խոսքի մասեր։
Բը՜զզ – բզզալ, բզզոց, բզզուն,
Ճը՜ռ – ճռալ, ճռոց, ճռուն,
Ծի՜վ-ծի՜վ – ծվալ, ծվոց:
Վարժություն 2։ Գտնե՛լ ձայնարկությունները (առոգանության նշանները դրված չեն) և խմբավորե՛լ ըստ տեսակների։
Վայ, խշշալ, ձայն տալ, ծուղրուղու, հեյ, հարայ կանչել, ճռռոց, օֆ, քչքչոց, ծիվ-ծիվ, բզզոց, ախ, վաշ-վիշ, ճռվողյուն, ուխայ, թրըխկ, շրխկոց։
Զգացական – ախ, օֆ, վաշ-վիշ, ուխայ,
Կոչական – ձայն տալ, հարայ կանչել, հեյ, վայ,
Նմանաձև – խշշալ, ծուղրուղու, ճռռոց, քչքչոց, ծիվ-ծիվ, բզզոց, թրըխկ, շրխկոց: