Աղբյուրը ՝ գիրք ՝ Վանոն ու Վազգենը․ Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը էջ 55
<<Հնգամանքների բերումով՝ ամուսնուս հետ Համոյի տանն էինք։ Վաղ առավոտ էր։ Մտավ Վազգեն Սարգսյանը՝ հոգնած, անքուն դեմքով։ Հագին կապույտ, պարզ սպորտային հագուստ էր։ Ամբողջ գիշեր <<բանակցել էր>> ռուս զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի հետ և հասել էր ցանկալի արդյունքին։ Ուրախ էր և շատ երիտասարդ։ Վանոյի և ամուսնուս հետ մի քանի բառ փոխանակեցին՝ միմյանց դիմելով փոխադարձ կառտակներով։ Հետո Վազգենն անսպասելիորեն ասաց՝ լսեք․․․ ու կիսաձայն սկսեց երգել․
-Երա՛զ իմ երկիր հայրենի, / Հոգսերդ՝ շատ, հույսդ՝ մեծ,/ Քարքարոտ երկիր․․․,- մի պահ ընդհատեց ու դիմեց մեզ, — էս երգը շատ ուժեղ է, սա պիտի դառնա մեր բանակի հիմնը, քայլերգը։
<<Տղամարդիկ>> ֆիլմը չէի սիրում
-Դա ի՞նչ քայլերգի երգ է․․․- դատարկության մեջ արձագանքեցի ես։
Վազգենը խոսքերս թողեց անպատացխան՝ անորոշ, անտարբեր մի հայացք նետելով իմ կողմ ու շարունակելով հաստատուն հնչյուններով․
-Ես մի բուռն եմ քո հողի, / Ես մի ծիլն եմ քո արտի․․․
Ձայնը թրթռում էր։ Նրան միացավ Վանոն՝ թանձր, ուժեղ ձայնով։
Երբեք չեմ մոռանա այդ տեսարանը․ երկու ընկեր, ամուր կանգնած դեմ դիմաց, ճակատներն իրար հպած, բռունցքներ սեղմված, իրար աչքերի մեջ նայելով, երգում էին։ Ու երկուսի աչքերից էլ արցունքներ էին հոսուն․․․
Տարիներ անց դա իսկապես դարձավ բանակի հիմնը։
Հիմա երբևէ չեմ կարող լսել այդ երգը՝ առանց այդ տեսարանը հիշելու։
Վերլուծություն՝
Վազգենը ներկայացված է հոգնած ու անքուն, բայց հաստատակամ՝ իր գործի հանդեպ և ամբողջովին նվիրված։ Չնայած նրան, որ պատմողի խոսքերով երգը քայլերգի համար այնքան էլ հարմար չէր, Վազգենը անտարբեր էր կարծիքների հանդեպ և շարունակեց երգել՝ վառ պահելով իր համոզմունքները։ Նրա կողքին Վանո Սիրադեղյանը, նույնքան հուզված ու համախոհ, միացավ նրան, և միասին նրանք ապրեցին երգի ամեն մի բառը։