Հայոց լեզու․ Կապ

Առաջադրանք 

1Հետևյալ կապերը խմբավորեք ըստ շարադասության:

  • Նախադրություններ- ի, ըստ, քան, առ, հանձին, մինչև, ի դեմս, նախքան, հանուն, որպես, չնայած, մինչև
  • Ետադրություններ- առաջ, հետ, առթիվ, մեջ, չափ, պես, համար, միջև, զատ, շուրջ, վրա, փոխարեն, վերաբերյալ, տակ, ներքո, նկատմամբ
  • Երկդրություններ- անկախ, համաձայն, սկսած, բացի, շնորհիվ, հեռու, հակառակ

Առաջ, առթիվ, ի,  անկախ, հետ, մասին, առանց, համաձայն, սկսած, ըստ, մեջ, չափ, քան, առ, բացի, հանձին, պես, մինչև, համար, ի դեմս, նախքան, միջև, զատ, շուրջ, շնորհիվ, հանուն, վրա, որպես, փոխարեն, վերաբերյալ, չնայած, հեռու, հակառակ, մինչ, տակ, ներքո, նկատմամբ:

2․ Ետադրությամբ կառույցները փոխարինեցեք հոմանիշ նախադրությամբ կառույցներով:
ա) հանգամանքներին չնայելով – չնայած հանգամանքներին
բ)  առյուծի պես –նման առյուծին
գ) հրամանի համաձայն –համաձայն հրամանի
դ) սովյալների օգտին –ի օգուտ տվյալների
ե) սկսելուց առաջ –մինչև սկսելը
զ) հավատի համար – հանուն հավատի
է) այն մասին –
ը) թշնամիների դեմ –հակառակ թշնամիներին

3․ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

4․ Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց խնդիրների հոլովը։
Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։ Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր
թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու հղփացած իր ցեղակիցներին։

մարդու համար— սեռական հոլով
Ինձ համար- տրական հոլով
մինչև ծերություն- ուղղական հոլով
տարերքի առաջ-սեռական հոլով
Քարի և կարիքի դեմ-սեռական հոլով
կռվի մեջ -սեռական հոլով

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы