Հայոց լեզու․ Համանուն և հարանուն բառեր

. Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։
1. Նա երկու օր ավել (ավելի շատ) աշխատեց։
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել (մաքրություն անելու գործիք):
3. Վարպետը կատարեց դետալների յուղում (գործողություն, որը շտկում է աշխատունակությունը):
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում (ձիթապտղի յուղ):
5. Զգեստ կարող (զգեստեր ստեղծող) դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով
6. Մեր կուրսում շատ կարող (ունակություն) ուժեր կան։
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում (քիմիական երևույթ):
8. Թխվածքի խմորում (կերակրի մեջ օգտագործվող բաղադրիչ) չամիչներ կային։
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ (ֆուտբոլում միավորների տերմին) խփեց։
10. Բաժակի մեջ գոլ (ջրի ջերմաստիճան) ջուր կար։

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ – բարձրության վրա գտնվող հարկ, մեծ գումար կազմող հարկ,
2. ավել գնել – գնել նախատեսվածից ավելի շատ, մաքրություն անելու գործիք գնել,
3. ոչխարի հոտ – ոչխարների խումբ, վատ հոտ,
4. մետաքսի կտոր – գործվածք,
5. Նա ջրում է։ Նա ջուր է լցնում: Նա ջրի մեջ է։,
6. Նա գնում է։ Նա առնում է որևէ բան: Նա մեկնում է, հեռանում:,
7. Խավարում է։ Մթնել, աղոտանալ:

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
Այդ կաթի վրայի սերը ինձ միշտ բարկացնում է։
Կարծում եմ սերը հիմնված է վստահության վրա։

2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
Կետերն երկրաչափության մեջ ամենուր են։
Տեսնե՞ս այս նավով ճամփորդության ժամանակ կետ կտեսնենք։

3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական գործիք)
Մաթեմատիկայի ուսուցիչը խորհուրդ է տալիս քանոն չօգտագործել։
Միշտ ցանկացել եմ քանոն նվագել։

4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
Ձմռանը վազելիս հաճախ եմ դողում։
Իմ մեքենայի դողերը ձմեռային են։

5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված հանդիսավոր օր)
Նրա բարձր տոնը բանավեճի ընթացքում ինձ շատ էր բարկացնում։
Վարդավառ տոնը շատ զվարճալի է :

4. Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը, հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5. Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը. ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։
Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы