Գրականություն․ Վանո Սիրադեղյան <<Շաբաթվա երկրորդ կիրակին>> վերլուծություն

Այս պատմվածքում ներկայացված է մարդու ու հասարակության հարաբերությունները, կեցության ու մարդկային արժեքների բախումները, և հատկապես՝ քաղաքում ապրող ընտանիքի սոցիալական անապահովության հետ կապված խնդիրները ։ Սյուժեն ներկայացված է որպես անձնական փորձառությունների խորը դիտարկում, որտեղ հեղինակը երեխային ներկայացնում է որպես անմեղության և ազատության խորհրդանիշ։Հերոսը բախվում է անարդարության, ինչպես նաև՝ կենվորների ու տանտերերի միջև դիրքային անհավասարությանը։ Տանտերը՝ որպես իշխանություն, իրեն վերևից է նայում կենվորին և չի ապահովում հարմարավետ կյանք: Կենվորը, որ արդեն հաշտվել է իր կարգավիճակի հետ, նաև անուղղակիորեն պահանջում է արդարություն ու հարգանք։Ընդհանուր առմամբ, պատմվածքը մռայլ, բայց խորիմաստ ակնարկ է դեպի հասարակական կյանքում օտարացում և սահմանափակումներ, որտեղ յուրաքանչյուր մարդ ունի ներսում մի երեխա, որը ձգտում է ազատության, ուշադրության և համերաշխության։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы