Լրացուցիչ
Տեքստ
Երեք հարյուր հիսունվեց թվականին գարնանային արևոտ մի օր Եփեսոսի խորդուբորդ փողոցներում հանկարծ լսվեցին սրտապատառ բացականչություններ
Օգնեցեք ժողովուրդ Արտեմիսի տաճարն այրվում է։
Իրոք կրակն արդեն լափել էր բարձրաքանդակ մույթերը ժանեկազարդ խոյակները մարդկային քանքարի ստեղծած հրաշալիքը փրկել այլևս անհնար էր։
Այդ ժամանակ Եփեսոսում ապրում էր անօրեն ու ողորմելի մի մարդուկ Հերոստրատ անունով։ Սա ոչ մի լուրջ գործով չէր զբաղվում վատնում էր հորից մնացած ունեցվածքը և ամբողջ օրը նստած անգործությունից հորանջում ու ձանձրանում էր։ Նա սակայն փադատենչ էր ու սնապարծ։ Բնությունն ինձ չի շնորհել ոչ փիլիսոփայական խորաթափանցություն ոչ բանաստեղծական քանքար ոչ զորավարի ձիրք որոնցով մտնեի պատմության մեջ։ Իսկ ես անմահություն եմ տենչում ուզում եմ մնալ պատմության էջերում և սերունդների շուր-երին խորհում էր այդ սինլքորը։
- Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
- Մեկնաբանիր կետադրությունդ։
- Որոշիր, թե բարձրաքանդակ, բանաստեղծական, մտնեի բառերը քանի բաց և քանի փակ վանկ ունեն։
- Որոշիր, թե երեք, արևոտ, ողորմելի, նստած բառերը քանի տառ և քանի հնչյուն ունեն։
- Տեքստից գտիր մեկական ու, ի, ը ձայնավորների և յա երկհնչյունի հնչյունափոխությամբ բառ։
- Տեքստից գտիր անհարթ, խժռել, որմնասյուն, տաղանդ, մտածել բառերի հոմանիշները։
անհարթ-
խժռել
որմնասյուն-մույթ, խոյակ
տաղանդ-քանքար
մտածել-խորհել- Գտիր մեկական ա և ո ներքին հոլովումների ենթարկվող բառ։
- Տեքստից գտիր կապերը։
- Ի՞նչ խոսքի մաս են հանկարծ, արդեն, այլևս բառերը։ Նշիր նաև տեսակը։
- Դուրս գրիր բաղադրյալ ստորոգյալները։