Գրականություն․ Հեմինգուեյ <<Մարդու հավատամքը>> վերլուծություն

Կարդալ՝ Հեմինգուեյ <<Մարդու հավատամքը>>

Այս ստեղծագործությունում Հեմինգուեյն կիսվում է կյանքի, հարաբերությունների, դժվարությունների ու ժամանակի մասին իր մտորումներով՝ միևնույն ժամանակ շեշտելով, թե որքան կարևոր է լինել ազնիվ սեփական անձի հանդեպ:
Կյանքի դժվարություններն ու անհաջողությունները Հեմինգուեյն համարում է բնավորությունը կոփող փորձություններ։ Նա նշում է, որ իսկական ուժը ձևավորվում է այն ժամանակ, երբ հաջողությունը ձեռք է բերվում դժվարությունների միջով։
Հեմինգուեյն խոսում է նաև ժամանակի կարևորության մասին. այն բերում է իմաստություն, օգնում է մեզ հասունանալ։ Երիտասարդության տարիներին ժամանակը կարող է լինել ինչպես ընկեր, այնպես էլ հակառակորդ, իսկ ծերության տարիքում այն դառնում է կամ մխիթարություն, կամ էլ զղջումի պատճառ՝ կախված այն բանից, թե ինչպես ենք ապրել մեր կյանքը։ Վերջում Հեմինգուեյն խոստովանում է, որ թեև լիովին չի գնահատել կյանքի գեղեցկությունը, իրեն երջանիկ է համարում։ Այս խոսքերը հիշեցնում են մեզ, որ պետք է նկատենք ու գնահատենք կյանքի պարզ ու գեղեցիկ պահերը։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы