Գրականություն․ Հերման Հեսսե <<Ով կարողանում է սիրել, երջանիկ է>> վերլուծություն․

Կարդալ՝ Հերման Հեսսե <<Ով կարողանում է սիրել, երջանիկ է


Այս ստեղծագործությունը խորաթափանց փիլիսոփայական անդրադարձ է կյանքի իմաստի, սիրո և երջանկության մասին: Հեղինակը ներկայացնում է իր ներսում տեղի ունեցած փոփոխություններըը՝ երբ տարիք առնելիս և աշխարհիկ զգացողությունները քիչ-քիչ կորցնելիս նա սկսում է փնտրել ավելի բարձր արժեքներ:



Հեղինակը մարտահրավեր է նետում այն ավանդական պատկերացումներին, թե պետք է սիրել մերձավորին ավելի, քան ինքդ քեզ: Նա հավատում է, որ միայն այն մարդը, ով կարող է սիրել ինքն իրեն՝ իր ամբողջ անկատարությամբ, կարող է իսկապես սիրել ուրիշներին: Այստեղ ինքնասիրությունը ոչ թե եսասիրություն է, այլ՝ ներքին ներդաշնակության և խաղաղության բանալի։
Հեղինակը ասում է, որ իրական երջանկությունը չի գալիս նյութական ունեցվածքից կամ արտաքին ձեռքբերումներից, այլ՝ սիրելու ունակությունից։ Սիրված լինելը կարևոր չէ, բայց սիրելը՝ անկեղծ, ազատ սերը, կյանքի ամենամեծ արժեքն է։ Այստեղ սերը դիտվում է որպես մեր էության մաքուր կետ, որը կապում է մեզ աշխարհի հետ՝ թույլ տալով ապրել կյանքը լիարժեք զգացմունքներով:

Ստեղծագործությունում հեղինակը նշում է, որ ոչ փողը, ոչ ուժը, ոչ գեղեցկությունը և անգամ առողջությունը չեն կարող երջանկություն բերել, եթե մարդն ապրում է առանց խորը զգացմունքների։ Իրական երջանկությունը բխում է այն զգացմունքներից, որոնք ծաղկում են մեր սրտում, իսկ նյութական արժեքները միայն պատրանք են՝ ծածկելու համար այդ դատարկությունը:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы