Գրականություն․ Անրի Թրուայա <<Լավագույն հաճախորդը>>

Պատմվածքի ասելիքը խորապես վերաբերում է մարդու հոգեկան աշխարհին, ենթագիտակցության հուզումներին և կյանքի ու մահվան ընկալմանը։ Այս պատմվածքում հեղինակը անդրադառնում է մեր վախերի, կասկածների և մոլորությունների ազդեցությանը, երբ իրականությունը միաձուլվում է երևակայության հետ։

Տիկին Եվթերպոսի օրինակով, նրա անհանգստություններն ու վախերը հասնում են այն աստիճանի, որ նա սկսում է տեսնել սպառնալիքներ այնտեղ, որտեղ իրականում չկա վտանգ։ Նրա մտքում ստեղծվում է մի կերպար, որը, կարծես, պատրաստվում է սարսափելի ոճրագործության, սակայն իրականությունն այլ է։ Սա ընդգծում է, թե ինչպես կարող են մարդու ենթագիտակցական վախերը վերածվել մոլուցքի՝ առանց իրական հիմքերի։

Այսպիսով, պատմվածքի ասելիքը կարելի է դիտարկել որպես մարդու ներքին աշխարհում տեղի ունեցող տագնապների և կասկածների քննադատություն, ներկայացված հեգնական ու կատակերգական մթնոլորտում։ Այն զգուշացնում է, որ մեր մտքերը կարող են դառնալ վտանգավեր, երբ բաց թողնենք իրականության և երևակայության սահմանները։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы