Հայոց լեզու․ Բայ վարժություններ

1.Խմբավորիր բայերը՝ ըստ ի՞նչ անել, ի՞նչ լինել  հարցերի:                        

Այցելել, փարթամանալ, գնահատել, հարստանալ, կարմրել, ներել, լուսանալ, կահավորել, էժանանալ, գոլորշիանալ, խնամել, ճաքել,կռվել, կապտել, ծարավել,  վստահել, շիկնել, նեղանալ:

ի՞նչ անել-այցելել, գնահատել, ներել, կահավորել, գոլորշիանալ, խնամել, կռվել, վստահել, նեղանալ
ի՞նչ լինել— փարթամանալ, հարստանալ, կարմրել, լուսանալ, էժանանալ, ճաքեց, կապտեց, ծարավել, շիկնել

2. Կազմիր բայեր տրված գոյականներից:


Գիշեր- գիշերել
պատիժ- պատժել, պատժվել
վեճ- վիճել
շղթա- շղթաել
հաշիվ- հաշվել
դեզ-դիզել
կոճակ-կոճկել
հույս- հուսադրել
սղոց- սղոցել
վճիռ- վճռել
տոն- տոնել
փունջ- փնջել
կարոտ- կարոտել
վկա- վկաել
կազմ- կազմել
կերակուր- կերակրել
պատվեր- պատվիրել
հունձ- հունձել
սոսինձ- սոսնձել
շող- շողալ
որոտ-որոտալ
մեխ- մեխել
քրքիջ- քրքջել
մաղ- մաղալ
ավել- ավլել
գին- գնել
նվեր- նվիրել

3. Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:

ա. հիանալ, ապաքինվել, դալկանալ, պարծենալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել:
բ.  գոտեպնդել, անհայտանալ, սուզվել, զմայլվել, հպարտանալ, գունատվել, առողջանալ:

Հիանալ- զմայլվել
ապաքինվել- առողջանալ
ոգևորել-գոտեպնդել
դալկանալ-գունատվել
պարծենալ-հպարտանալ
չքանալ-անհայտանալ
ընկղմվել-սուզվել

ա. ննջել, կողոպտել, հանդգնել, մտածել, ենթարկվել, վրնջալ, մարտնչել;
բ.  համարձակվել, պայքարել, հնազանդվել, խորհել, խրխնջալ, թալանել, նիրհել:

Ննջել-նիրհել
կողոպտել-թալանել
հանդգնել-համարձակվել
մտածել-խորհել
ենթարկվել-հնազանդվել
մարտնչել-պայքարել
վրնջալ-խրխնջալ

4. Որոշիր տրված բայերի դեմքը, թիվը, ժամանակը:

Բոցկլտում է- երրորդ դեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ
բացատրել ենք- առաջին դեմք, հոգանկի թիվ, անցյալ ժամանակ
պիտի մասնակցեմ-առաջին դեմք, եզակի թիվ, ապառնի ժամանակ
 կսովորենք- առաջին դեմք, հոգնակի թիվ, ապառնի ժամանակ
ենթադրում էի- առաջին դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ
ծանոթացել էիր- երկրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ
սայթաքեցիր- երկրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ
մրցելու են-երրորդ դեմք, հոգնակի թիվ, ապառնի ժամանակ
նորոգում ենք-առաջին դեմք, հոգնակի թիվ, ներկա ժամանալ
խաղացել են-երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ
 խոստացան- երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
սերտում ես- երկրորդ դեմք, եզակի էիվ, ներկա ժամանակ
աջակցել են- երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
կհեռագրեն-երրորդ դեմք, հոգնակի թիվ, ապառնի ժամանակ
շնորհավորում էին- երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
հաշտվելու են-երրորդ դեմք, հոգնակի թիվ, ապառնի ժամանակ
 թաքցրել էին-երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ

5Կետերը փոխարինի՛ր ապրել բայից կազմված հետևյալ ձևերով (ապրելիս, ապրող, ապրած, ապրել): 

Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել: 

Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելիս հիշում էր իր անապատը, խանձված ավազը: 

Կարտոֆիլի արտում ապրող բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:

Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ ապրել հեռու մի դաշտում: 

 6Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր: 

 Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապնվել:
Տղաները վիճվում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Դեռ շատ կտուժվես` ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբերվում:

Կապնվել-կապվել
վիճվել-վիճել
կտուժվես-կտուժես
վերաբերվում-վերաբերում

7Վարժություն 1։ Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։

ԱԳիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հան-
դիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թող-
նելու փորձ չարին։


Բ
Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկե-
րացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։

8 Կարդալ առակը,  ընդգծել բոլոր բայերը:

Կյանքը պարգև է: Միայն թե քչերն են գիտակցում, որ Աստված կյանք է նվիրում առանց որևէ գովազդի:

Կյանքը տրվում է այնքան անաղմուկ, որ չենք էլ կասկածում՝ մեզ անգին նվեր է արվել: Աստված չի սպասում շնորհակալության: Նա դա անում է առանց դույզն-ինչ ցուցադրության: Նա անգամ չի շշնջում մեր ականջին. «Ես քեզ տվել եմ աշխարհի ամենաթանկ նվերը՝ կյանք, գիտակցություն, սեր»: Նա գիտե՝ ինչպես նվերներ տալ: Նրան հայտնի է նվիրելու արվեստը. նվերը ստանալով՝ մենք նույնիսկ չենք էլ կռահում, որ մեզ նվիրում են, հակառակ դեպքում, հնարավոր է, որ նվաստացած զգանք:

Այդ պատճառով Աստված նվերներ է անում անանուն, որպեսզի այդ մասին չիմանաս: Բայց, եթե դու գիտակցում ես, որ Նա պարգև է տալիս` կարող ես ստանալ էլ ավելին: Եթե դու երախտապարտ ես քեզ զգում, ապա դառնում ես ավելին ստանալու արժանի:

Մարդը, ով ամեն ինչի համար շնորհակալություն է հայտնում Աստծուն, ինչ էլ որ պատահի, սկսում է ստանալավելի ու ավելի շատ, քանի որ երախտապարտ սիրտը դառնում է ավելի ու ավելի բաց, ավելի ու ավելի ընկալունակ:

Քեզ միշտ հիշեցրո՛ւ. այն, ինչ դու ունես՝ պարգև է: Այն, ինչ տեղի է ունենում քեզ հետ՝ ուրախություն և հիասթափություն, թռիչք և անկում, զմայլանք և տառապանք. ամենը մեծագույն պարգև է:

Ինչ էլ որ լինի, ամեն ինչ լավ է, որովհետև այդ ամենը օգնում է, որ դու աճես  նպաստում է, որ դուծաղկես:


Ջրաղացը հին օրերի երգն էր երգում: Ջրաղացը հին օրերի երգը չէր երգում։
Կաթի ամբողջ սերը պահել էր: Կաթի ամբողջ սերը չէր պահել։


Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы