Արծիւ եւ նետ
Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.
— Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:
Արծիվը թռչում էր երկնքում, և նետով հարվածեցին նրան: Եվ նա զարմացավ՝ մտածելով, թե ո՞վ արեց դա: Նայեց և տեսավ նետը՝ իր իսկ փետուրներով, և ասաց.
Վա՜յ ինձ, որովհետև ես եմ պատճառը իմ սպանության:
Որսորդն եւ կաքաւն
Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.
— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:
Եւ ասէ որսորդն.
— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:
Որսորդը բռնեց մի կաքավ և ուզում էր սպանել: Կաքավն ասաց.
Մի՛ սպանես ինձ, որովհետև ես շատ կաքավների եմ խաբել ու բերել քո թակարդը: Եվ որսորդը պատասխանեց.
Այժմ հաստատ իմ ձեռքերով կմեռնես, որովհետև դու սիրելիներին և ազգականներին մղել ես մահվան:
Ի միում աւուրց ծեր ոմն հատեալ փայտ յանտառէ եւ բարձեալ յուս իւր բերէր ի տուն. այլ պարտասեալ զօանապարհայն` հարկեցավ դնե յերկիր զբեռն իւր եւ սկսայ յօգնութիւն կարդալ զՄահ: Եւ ահա հանդիման եկն եւ երեւեցավ Մահ եւ եհարց ցնա` եթէ առ ի՞նչ կոչէր զնա: Յայնժամ զահի հարեալ` պատասխանի ետ նմա ծերն եւ ասէ.
— Զի տացես յուս զբեռն իմ:
Մի օր մի ծերունի անտառից փայտ էր հատել և ուսին դրած տանում էր տուն: Բայց ճանապարհին ուժասպառ եղավ, դրեց բեռը գետնին և սկսեց Մահին կանչել օգնության: Եվ ահա, Մահը հայտնվեց նրա առաջ և հարցրեց, թե ինչու էր նրան կանչում: Այդ պահին ծերունին, վախից բռնված, պատասխանեց.
Որպեսզի օգնես ինձ բեռս ուսիս դնել:
Թռչուն թագաիորին եի ձի արքային ցունաց
Թագաւորին հնդկաց էր թռչուն ինչ, որ արկանէր մարգարիտ եւ ականս իբրեւ զձու: Եւ լուեալ արքային յունաց` այնմ ցանկացաւ, եւ առաքեաց հրեշտակ եւ խնդրեաց, եւ նա ետ: Սակայն եւ նա հայցեաց զձի նորա, որ երագութեամբ անցանէր ընդ թռչունս: Եւ թէպէտ ծանր էին միմեանց խնդիրքն, անյապաղ երկաքանչիւրքն կատարէին: Եվ գալ հաւուն ի Յոյնս` ըստ օրինակի այլոց ածէ ձու: Եւ ձիոյն երթեալ ի Հնդիկս` կաղայր, եւ ոչ բնաւ արշաւէր: Դարձուցանէ թագաւորն հնդկաց զերիւարն, մեղադրելով յոյժ: Եւ նմանապէս` ամբաստանելով զթռչունն: Եւ իւրաքանչիւրքն յինքեանցն երթեալ տեղիս` լինէին ըստ առաջին օրինակին:
Հնդիկ թագավորը մի թռչուն ուներ, որը ածում էր մարգարիտներ և ակներ իբրև ձու: Հնդիկ արքան լսելով այդ ցանկացավ ունենալ դա, և ուղարկեց իր դեսպանին, և խնդրեց և նա տվեց: Սակայն նա ել խնդրեց նրա ձին որը իր արագությամբ կանցնի ցանակացած թռչունի և թեպետ ծանր էր նրանց համար նրանք անհապախ կատարեցին միմյան խնդրանքը:եվ գալով հունաստան թռչունը սկսեց ածել թու իր նմանների պես:եվ ձին գնալով հնդիկների մոտ վարգում էր այլ ոչ թե սլանում: Հետ դարձրեց հնդիկ թագավորը ձիուն ՝ մեղադրելով հույներին և նրանքել արեցին նույնը՝մեղադրելով թռչունին: Եվ նրանցի յուրաքանչյուրը իր երկրում անում եր առաջվա պես:
ԿԻՆ ԻՆՔՆԱՀԱՒԱՆ ԵՒ ԿԱՄԱՊԱՇՏ` ԳԵՏԱՏԱՐ
Դարձեալ այլ ոմն ունէր կին խիստ ինքնահաւան եւ կամապաշտ, եւ յորժամ անկաւ ի գետ եւ խեղդեցաւ, այրն խնդրէր զնա` ընդդէմ ջրոյն գնալով: Հարցին ցնա մարդիկ.
— Վասն է՞ ր ընդդէմ ջրոյդ խնդրէք:
Պատասխանի ետ.
— Կին իմ հանապազ էր հակառակ բերանով եւ արեամբ: Արդ զոր օրինակ առնէր ի կենդանութեանն, նոյնպէս, կարծեմ թէ, զկնի մահուանն արար: Եւ այնպէս հաւատալով, զի գնացից ընդդէմ ջրոյս:
Մի ուրիշ մարդ էլ կար նա մի կին ուներ` շատ ինքնահավան և քմաահաճ, և երբ նա ընկավ գետը և խեղտվեց նրա ամուսինը փնտրում էր իր կնոջը՝ գետին հակառակ գնալով: Մարդիկ նրան հարձրեցին․
— Ինչո՞ւ ես կնոջդ գետին հակառակ փնտրում։
Նա պատասխանեց։
—Իմ կինը միշտ ինձ հկառակ էր և դրա համար էլ ջրին հկառակ եմ գնում: