Հայոց լեզու․ Դերանուն

Առաջադրանք

1 Կարդա տեքստը

Այս պատմությունը ձեզ ավելի կջերմացնի, քան մի սուրճը՝ ձմռան ցրտին։
Ընկերոջս հետ մտա մի փոքրիկ սրճարան ու պատվեր տվի։ Մինչ մոտենում էինք մեր սեղանին, երկու հոգի մտան ու մոտեցան բարին։
-Հինգ սուրճ, խնդրում եմ։ Երկուսը մեզ համար, երեքը՝ կախովի։
Նրանք վճարեցին իրենց պատվերի համար, երկուսը վերցրին ու գնացին։ Ընկերոջս հարցրի.
— Ի՞նչ ասել է՝ «կախովի» սուրճ։
-Մի քիչ սպասիր, կտեսնես։


Էլի մարդիկ եկան։ Երկու աղջիկ մեկական սուրճ վերցրին, վճարեցին ու գնացին։ Հաջորդ պատվերը յոթ սուրճ էր՝ տրված երեք փաստաբանի կողմից. երեքն իրենց համար, չորսը՝ «կախովի»։ Մինչ զարմանում էի՝ ինչ բաժին է «կախովի» սուրճերը, վայելում էի արևոտ եղանակն ու հրապարակի կողմում՝ սրճարանի դիմացի գեղեցիկ տեսարանը։ Հանկարծ ցնցոտիավոր մի մարդ, որ մուրացկանի տեսք ուներ, դռնից ներս մտավ ու մեղմորեն հարցրեց.
-«Կախովի» սուրճ չունե՞ք։
Շատ պարզ է. մարդիկ կանխավ վճարում են՝ ի նկատի ունենալով մեկին, ով հնարավորություն չունի տաք ըմպելիքի։ Կախովի սուրճի ավանդույթը սկիզբ է առել Նեապոլից, բայց տարածվել է աշխարհով մեկ։ Իսկ որոշ տեղերում դու կարող ես պատվիրել ոչ միայն «կախովի» սուրճ, այլև սենդվիչ կամ մի ամբողջ նախաճաշ։ Տոնինո Գուերա

2․  Տեքստից գտի՛ր

  1. դերանունները, որոշիր տեսակները․
    Այս-ցուցական
    ձեզ-անձնական
    մի- անորոշ
    մեր-անձնական
    մեզ-անձնական
    իրենց-անձնական
    նրանք-անձնական
    դու-անձնական
    մի-անորոշ դերանուն
    որ-հարաբերական դերանուն
  2. անձնական դերանունները, որոշիր դրանց հոլովները.
    ձեզ- տրական հոլով
    մեր-սեռական հոլով
    մեզ- տրական հոլով
    իրենց-սեռական հոլով
    նրանք- ուղղական հոլով
  3. թվականները, որոշիր տեսակները․
    մի, Երկուսը, երեքը, յոթ, չորսը- բացարձակ թվականներ
    մեկական-բաշխական
  4. ու հոլովման ենթարկվող երկու բառ.
    մարդ- մարդու
    հոգի-հոգու
  5. երեք բառ, որի հոգնակին կազմվի -ներ վերջավորությամբ.
    սրճարան-սրճարաններ
    ցնցոտիավոր-ցնցոտիավորներ
    տեսարան-տեսարաններ
  6. երեք բառ, որոնց հնչյունների ու տառերի քանակը հավասար չեն.
    արևոտ-5տառ, 6 հնչյուն
    որ- 2տառ, 3 հնչյուն
    որոշ-4տառ, 5 հնչյուն
  7. ու ձայնավորի հնչյունափոխություն ունեցող երեք բառ
    ըմպելիքի, դռնից, ցրտին
  8.  երեք ածանցավոր բառ։
    սրճարան, հնարավորություն, պատմություն

3․ Դո՛ւրս գրել անձնական դերանունները և որոշե՛լ դրանց դեմքը, թիվը, հոլովը։

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք – ես ու դու.
Ես էլ դու եմ. ես չըկամ…
Կապույտ երկնքի ոսկեղե՛ն աստղեր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե՛ ընկեր գտած ժպտում էր անվիշտ
Եվ փայփայում էր և սիրում նրան։
Խորհրդագետնե՛ր, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա.
Նա, քեզ մոռացած, վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…

Ես- եզակի,
Դու- եզակի,
Մենք-հոգնակի
Ձեր-հոգնակի
Դուք-հոգնակի
Նրան-եզակի
Նա- եզակի
Ինձ- եզակի
Դուք-հոգնակի
Քեզ-եզակի
Քո-եզակի

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы