
Կարդալ՝ Ավետիք Իսահակյան <<Հայրենի հողը>>լեգենդ
- Վերլուծել լեգենդը, գտնել գաղափարին առնչվող հատվածները
Այս լեգենդում ներկայացված է քաջ զորավարի, նրա անպարտելիության, անձնվեր հայրենասիրության և հայրենիքի հանդեպ նվիրվածության մասին։ Այն փայլուն օրնակ է խորը արժեքների՝ հայրենասիրության, մարդկային արժանապատվության և ինչու ոչ, նաև նախանձի։ Զորավարը ներկայացվում է որպես հայրենասիրության մարմնացում: Նրա սուրը «երբեք չի մտել պատյան»՝ առանց պաշտպանելու իր հայրենիքը թշնամուց: Թագավորն այստեղ ներկայացվում է որպես նենգ ու փոքրոգի, ով չի կարողանում համակերպվել զորավարի մեծ փառքին և հզորությանը: Նա հզոր զորավար ունենալու փաստով հպարտանալու և իր զորավարի ուժերը իր երկրի խաղաղության համար օգտագործելու փոխարեն լցվում է նենգությամբ և նախանձով, փոխարինում է զորավարին անանուն մեկով, ինչը ցույց է տալիս նրա բարոյական անկումը, ինչից կարող ենք հետևություն անել, որ երկիրը կանգնում է կործանման եզրին։
Գաղափարին առնչվող հատվածներ
Հայրենասիրություն և քաջություն՝ - «Առանց ընկճելու երկրի թշնամուն
Նըրա սուրը երբեք չի մտել պատյան:»
Կապը հայրենի հողի հետ՝ - «Հողը խոսում է նըրա սրտի հետ,
Եվ սիրտը նըրա խոսում է հողին:
Հայրենի հողը քաշում է իրան,
Ինչքա՜ն ուժով է, ի՜նչ անպարտելի:»
Նախանձի դրսևորում՝ - «Բայց թագավորը` նենգ ու փոքրոգի,
Նախանձում էր խիստ նրա հռչակին.
Վառ լույսերի մեջ նըրա մեծ փառքի
Զգում էր իրեն նվաստ ու չնչին:»
- ինչ է լեգենդը (մտաբերել այլ լեգենդներ)
Լեգենդը պատմություն է, որը հաճախ պատմում են հերոսական մարդկանց կամ իրադարձությունների մասին, սակայն այդ պատմությունները կարող են չլինել ամբողջությամբ ճշմարիտ։
Լեգենդների հերոսները սովորաբար մեծագույն քաջություն կամ բացառիկ ունակություններ ունեցող մարդիկ են: Լեգենդները հիմնականում փոխանցվում են ժողովրդի միջոցով։ Ժամանակի ընթացքում լեգենդները սովորություն ունեն փոփոխվելու և ստանալու չափազանցություններ։
Օրինակ: «Սասունցի Դավիթը» հայկական լեգենդ է, որ պատմում է մի ուժեղ ու խիզախ տղայի մասին, ով պայքարում էր իր հայրենիքի ազատության համար։ - Համեմատել հերոսներին և նրանց արարքները
Զորավարի արարքներ՝
Հայրենասիրություն, արժանապատվություն
Ապահովում է ժողովրդի պաշտպանությունը
Սիրում է իր ժողովրդին և հայրենիքը
Թագավորի արարքներ՝
Նենգություն, նախանձ
չի վստահվում իր երկրին և ժողովրդին
Իր դիրքը պահելու մոլուցք
Նախանձում է իր երկիրը թշնամուց պաշպանող զորավարին
Զորավարն ու թագավորը ներկայացնում են երկու հակադիր ընկալումներ առաջնորդության մասին՝ ազնվություն և նենգություն։ Զորավարը, լինելով ժողովրդի պաշտպանը, առաջնորդվում է հայրենասիրությամբ և ժողովրդին պաշտպանելու պատրաստակամությամբ, մինչդեռ թագավորը, լինելով չարամիտ և նախանձ, կենտրոնանում է իր սեփական շահերի վրա, ինչը բերում է երկրի կործանման։