- Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:
- հետամտել-ձգտել, անթաքույց-սքողված, երբեմն-ստեպ-ստեպ
- հրավիրել-արտաքսել, ավերակ-շեն, լայն-անձուկ
- բարեկիրթ-անտաշ, գոգավոր-խորդուբորդ, համախմբել-ջլատել
- ականակիր-պղտոր, խոչընդոտել-խանգարել, անկանոն-օրինաչափ
- Ո՞ր շարքում ուղղագրական սխալ չկա.
- արբշիռ, փաղչել, հորձանուտ, տարրալուծել
- արհամարհել, տարորոշել, ավելորդ, բողկ
- քսուք, ժայտքել, ճմռթել, գաղտագողի
- պարգև, պանդուխտ, սրտդողել, դշխուհի
- Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից.
- ուշաթափվել-նվաղել, աղոթել-աստվածարել, հոծ-խիտ
- տամուկ-խոնավ, թեժ-մարմանդ, դալուկ-գունատ
- ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ
- լայնախոհ-նեղմիտ, շնորհազուրկ-ապիկար, կարկառուն-անվանի
- Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից.
- վճիտ-պղտոր, նենգ-ժպտադեմ, հնարամիտ-անճար
- համերաշխ-գժտված, առինքնող-վանող, օրինաչափ-պատահական
- պիղծ-սուրբ, գաճաճ-բարձրահասակ, ջրարբի-անջրդի
- պատվարժան-անարգ, գեղատեսիլ-անհրապույր, եդեմ-դժոխք
- Ո՞ր նախադասության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ չկա:
- Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ, երբ ամեն ինչ երազում է հոգու հետ:
- Տխուր այդ երգը վաղուց եմ լսել, կարծես թե ես եմ այդ երգը հյուսել:
- Արդեն արծաթն է ցոլում մեկ-մեկ Ձեր ճոխ մազերի պարզ հյուսվածքներում:
- Հայաստա´ն, անունդ տալիս ժայռի մեջ մի տուն եմ հիշում:
- Գրի´ր տրված դարձվածքների իմաստները.
- Արյունը գլխին խփել- բարկանալ
- Լեզուն բռնվել- կաշկանդվել
- Քարը փեշից թափել-հանգստանալ
- Զենքերը վայր դնել-հանձնվել
Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախադասություն կստացվի:
……………………………, որը գտնվում էր Աթենքի մոտակայքում՝ դիցաբանական հերոս Ակադեմոսի անունը կրող պարտեզում:
- Հին Հունաստանում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը կրում էր Ակադեմիա անունը
- Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում
- Հին Հունաստանում Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը
- Ակադեմոսի փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում հիմնել էր Պլատոնը
- Լրացրեք շրջասությունները․
Ամենայն հայոց բանաստեղծ —Հովհաննես Թումանյան
Նորավեպի իշխան —Գրիգոր Զոհրապ
Հայ երգի Մեսրոպ Մաշտոց —Կոմիտաս
Հայերենի առաջին ուսուցիչ —Մեսրոպ Մաշտոց
Ավարայրի երգիչ —Եղիշե Չարենց
Սպիտակ սավան —
Ֆուտբոլի արքա —Պելե
- Գրիր ածականից կազմված տասը հատուկ անուն։
- Բացիր հապավումները․
ՄԱԿ-Միավորված ազգերի կազմակերպություն
ԱՊՀ-Անկախ Պետությունների Համագործակցություն
ՀԷԿ-
ՋԵԿ
բուհ-Բարձրագույն ուսումնական հաստատություն
ՆԳՆ-Ներքին Գործերի Նախարարություն
ՀՀ- Հայաստանի Հանրապետություն
ՌԴ- Ռուսաստանի Դաշնություն
ԱԳՆ- Արտաքին Գործերի Նախարարություն
- Ընդգծիր այն բառերը, որոնցում կա ց— նախածանցը․
Ցայսօր, ցպահանջ, ցամաք, ցայգ, ցարդ, ցնցոտի, ցնցուղ, ցտեսություն, ցողաթաթախ, ցին, ցմահ, ցավագար, ցուցամատ, ցցվել, ցերեկ։