Հայոց լեզու․ Ածական

Վարժություն 1։ Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակ-
ցություններ:

Աղոտ, դերձակ, դժվարինհոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ, գործունյաբարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

Աղոտ լույս
Դժվարին ճանապարհ
Հոգատար մայրիկ
Պողպատե դուռ
Սնահավատ մարդ
Գործունյա երիտասարդ
Բարեգութ աստված
Դաժան օրենք
Փայտե ձի
Թղթե տուն

Վարժություն 2։ Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասու-
թյուններ՝ գործածելով դրանք:

Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին,ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։

Մեր քաղաքում գտնվում է անշխարհի բարձև շենքերից մեկը։
Նա դեռ ամուրի է։
Այս սուրճը շատ թունդ է։
Պղտոր ջրում անհնար է ձուկ որսալ։
Նա շատ տխուր էր երեկ։
Այդ կամուրջը շատ ցածր եր։
Դեղին ժապավենը այդքան էլ գեղեցիկ չէ։
Ժլատ մարդիկ երջանիկ չեն լինում։
Թավշյա կտորից հագուստ կրելը շատ հաճելի է։
Երեկ շատ ուրախ անցավ։
Քաղցր թեյ խորհուրդ չի տրվում խմել։

Վարժություն 3։ Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

Կարծում եմ, տաք թեյը ավելի համահունչ է այս եղանակին։
Համերգը շատ ուրախ անցավ։
Կարծում եմ երազուն մարդիկ շատ հետաքրքիր են։

Վարժություն 4։ Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը –գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

Վարժություն 5։ Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։

Նկար- գունագեղ, բազմանախշ, անգույն
այգի- ծաղկած, բերի, բերքառատ
ծաղիկ-բուրավետ, դաշտային, անթառամ
գիրք-թանկարժեք, անփոխարինելի, գեղարվեստական, մասնագիտական
գորգ- հայկական, մաքուր, փափուկ

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы