
Մարդը կազմում է բնության մի մասը, դրանից կարող ենք հետևություն անել, որ մարդը թողնում է և լավ և վատ ազդեցություն շրջակա միջավայրի վրա։ Մեր օրերի մարդու տված վնասները անհաշվելի են։ Մարդու վնասակար գործունեություններից են՝ որսը, անտառահատումը, գյուղատնտեսական հողերի ընդլայնումը և քաղաքային տարածքների զարգացումը, որոնք էլ նվազեցնում են բուսական և կենդանական տեսակների կենսաբազմազանությունը։ Մարդու ազդեցությունը շրգակա միջավայրի վրա ունի նաև դրական ազդեցություններ որոնցին են՝ արևային, քամու, ջերմային և այլ վերականգնվող էներգիայի աղբյուրները, որոնք նվազեցնում են ավանդական հանածո վառելիքների օգտագործումը, որոնք մեծապես նպաստում են աղտոտմանը։ Օրգանական և էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսության զարգացման միջոցով մարդիկ նվազեցնում են քիմիական պարարտանյութերի և թունաքիմիկատների կիրառումը, որոնք վնասում են հողն ու ջրային ռեսուրսները։ Սա նաև բարելավում է հողի որակը և կենսաբազմազանությունը։