Գործնական աշխատանք
1. Գտնե՛լ գոյականական անդամի լրացումները և որոշե՛լ
տեսակը։
Արևագալից առաջ դարան էինք մտել կիրճում: Գիշերային ամոթխած գեղեցկուհին՝ լուսինը, վաղուց արդեն թաքնվել էր հանդիպակաց երկնակարկառ լեռան
հետևում: Հատուկենտ աստղերն էլ դանդաղորեն հեռանում էին իրենց ասպարեզից:
Խավարչտին գիշերը հետզհետե աղոտացավ, տարրալուծվեց օդում:
Գիշերվա նիրհից արթնացավ վաղորդյան մեղմօրոր զեփյուռը, և հազարաթույր
ծաղիկների զգլխիչ բույրով տոգորվեց ողջ մթնոլորտը
Ես աննկատելի դուրս էի եկել իմ թաքստոցից և զմայլված ու անէացած շուրջս
էի դիտում:
Հանկարծ ինչ-որ ձայն լսվեց. չորացած մի ճյուղ էր, որ ճռռոցով կոտրվեց մոտիկ անտառում:
Ես առաջին անգամ էի տեսնում եղջերուին ազատ բնության գրկում քայլելիս:
Դուրս եկավ մի խաղաղ հպարտությամբ, վեհ ու չքնաղ քայլվածքով: Վայրենի
շնորհքով ոլորեց երկայն վիզը՝ զգուշորեն նայելով շուրջը: Ապա սուրաց դեպի բացատում բխող ականակիտ աղբյուրը: Հասնելով ջրին՝ եղջերուն հանկարծ կանգ
առավ և գլուխը գիրթ բարձրացնելով՝ հայացքն ուղղեց դեպի ինձ:
Գիշերային ամոթխած գեղեցկուհին՝ լուսինը,— Գիշերային, ամոթխած- որոշիչ, գեղեցկուհին՝ լուսինը-բուն բացահայտիչ
երկնակարկառ լեռան-որոշիչ
Հատուկենտ աստղեր-որոշիչ
Խավարչտին գիշեր— որոշիչ
Գիշերվա նիրհից -որոշիչ
վաղորդյան մեղմօրոր-որոշիչ
հազարաթույր ծաղիկների— որոշիչ
զգլխիչ բույրով— որոշիչ
չորացած մի ճյուղ -որոշիչ
մոտիկ անտառում — որոշիչ
ազատ բնության-որոշիչ
խաղաղ հպարտությամբ-որոշիչ
վեհ ու չքնաղ քայլվածքով-որոշիչ
Վայրենի շնորհքով-որոշիչ
երկայն վիզը— որոշիչ
ականակիտ աղբյուրը— որոշիչ