Հայոց լեզու․ Գործնական աշխատանք

1Ընդգծի՛ր այն բառերը, որոնց մեջ կա քար արմատը:

Պայքար, կայծքարորձաքար, քարտեզ, քարատակ, քարբ, Պորտաքար, քարտուղար, նախշքարերկնաքար, քանքար:

Ո՞րն է ավելորդ:

2Ո՞ր հատուկ անունը օրինաչափությանը չի ենթարկվում:

Տրդատ, Արա,  Գևորգ, Աննա,  Շավարշ,  Ալիսա,  Նվարդ, Մարիամ:

3Ո՞ր բառերն օրինաչափությանը չեն ենթարկվում:

Լեռնցի, փաստացի, արևելցի, հարևանցի,  հարավցի, թռուցի,  բազմաբերդցի, գերազանցի, ուռուտցի:

4Ինչպե՞ս ենք անվանում, ընտրիր յուրաքանչյուրին համապատասխան անունը:

Սպիտակ ձիուն –Ճերմակ

Շիկակարմիր ձիուն – աշխետ

Թխակարմրին –շառատ

Մոխրագույնին –մողոշիկ

Սև ու ճերմակավունին -ճանճկեն

Ասպարափայլին – պաշո

Ճերմակ, աշխետ, շառատ, մողոշիկ, պաշո, ճանճկեն:

5Տրվածներից որո՞նք, ավելանալով խոսք բառին, չեն արտահայտի փոխաբերական իմաստ:

Ծանր, կեղտոտ, կիսատ, մահացու,  ուրախ, կցկտուր, տեղին, թթու:

6Քանի՞ հնչյունափոխված բառ կա նախադասության մեջ:

Առվի  եզրին  կանգնած՝ նա հանկարծ  նկատեց դստեր՝ ջրերի վրայով վազող  կարմրավուն ծաղկազարդ  գլխաշորը:

7Ո՞ր շարքի բոլոր բառերն են խոսքի մասեր


ա. ածական, մակբայ, ենթակա, բայ
բ. որոշիչ, դերանուն, գոյական, վերաբերական
գ. մակդիր, ածանց, թվական, հոլովում
դ. դերանուն, կապ, ձայնարկություն, շաղկապ

8. Ո՞ր շարքում չկա որևէ խոսքի մաս․
ա. բայ, կապ, վերաբերական
բ. խնդիր, ստորոգյալ, առում
գ. մակբայ, ձայնարկություն, շաղկապ
դ. գոյական, թվական, դերանուն

9․ Ո՞րն է խոսքի մաս․
ա. հոլով
բ. դերբայ
գ. ածական
դ. խոնարհում

10. Ո՞րը խոսքի մաս չէ․
ա. կոչական
բ. շաղկապ
գ. ձայնարկություն
դ. ածական

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы