Հայոց լեզու․ Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

1Տրված բառերից  որո՞նք են  հոմանիշ փառաբանել բառին.

Ներբողել, նպաստել, գովաբանելօրհներգելբարեբանել, դրվատել, գովերգել:

 2. Ո՞ր շարքի  ոչ բոլոր  բառազույգերն են  կազմված հականիշներից

1) վճիտ–  պղտոր, նենգ– ժպտադեմ, հնարամիտ  – անճար

2) համերաշխ– գժտված, առինքնել – վանել, օրինաչափ – պատահական

3) պիղծ–սուրբ, գաճաճ–բարձրահասակ, ջրարբի –անջրդի

4) պատվարժան–անարգ, գեղատեսիլ – անհրապույր, եդեմ –դժոխք

3. Ո՞ր շարքի  ոչ բոլոր  բառազույգերն են հականիշներ

1) ոռոգելի – անջրդի, փառասեր– ինքնասեր,ապառիկ – կանխիկ, վեհանձն – փոքրոգի

2) պիղծ– սուրբ, ստվարաթիվ – փոքրաքանակ, կանուխ– ուշ, հաշտվել– գժտվել

3) խոժոռվել–ժպտալ, անհյուրընկալ–վանատուր,ուռուցիկ –գոգավոր, թուլանալ– սաստկանալ

4) սքողված- անթաքույց, վանել– առինքնել, առանցքային – երկրորդական , ընկնել– հառնել

4. Ո՞ր նախադասության մեջ   սղոցել–ը   փոխաբերական իմաստով չի գործածվել:

1) Միայն երբեմն –երբեմն լռությունը սղոցում էին ինչ–որ հնչյուններ՝ կանացի բարձր ծիծաղ, հարբածների վեճ:

2) Ծուռումուռ փայտը սղոցելով չի հարթվի:

3) Երեխան իր միալար լացով սղոցում էր բոլորի նյարդերը:

4) Հունվարյան խստաշունչ ցուրտը սղոցում էր մուրացիկների ոսկորները:

5. Ո՞ր նախադասության  մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ կա:

1) Բարձրադիր սարավանդը շրջապատված էր բնության գեղեցիկ տեսարաններով :

2) Օրիորդն այնպես էր պճնվել, ասես զարդարված տոնածառ լիներ:

3) Պողպատյա կամքի տեր այդ մարդը վշտից  կուչ էր եկել:

4) Ամեն կողմից նրան էին նայում դողէրոցքով ախտահարված մանուկներ՝ խոր ընկած ակնակապիճներով։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы