Կարդալ՝ Վիլյամ Սարոյան <<Ծիծաղ>>

Վիլյամ Սրոյանի <<Ծիծաղ>>պ ատմվածքում ներկայացվում է մի իրավիճակ, որտեղ 10 ամյա Բենը պայքարում է իր ներքին զգացողությունների հետ։ Երբ ուսուցչուհին նրան ստիպում է ծիծաղել, Բենը հոգեբանական դժվարություններ է ունենում, որովհետև նա չի կարողանում իր զգացողությունները ճիշտ արտահայտել՝ կարծես ուրիշների պահանջները ավելի կարևոր են, քան իր զգացմունքները։ Ուսուցչուհին պահանջում է Բենից ծիծաղել՝ առանց պատճառի, ինչը դառնում է անարդար և դաժան։ Այս պահանջը ոչ միայն խանգարում է Բենին լինել այնպիսին, ինչպիսին որ նա է, այլև բացահայտում է, թե ինչպես հասարակությունը երբեմն անտեսում է մարդու իրական վիճակը։ Պատմվածքը ցույց է տալիս, որ երեխաները երբեմն չեն հասկանում մեծերի մտքերն ու զգացմունքները, իսկ մեծերը հաճախ չեն հասկանում երեխաներին։ Բենը փորձում է կապ ստեղծել ուսուցչուհու հետ, բայց հանդիպում է նրա պահանջների անարդարությանը և դժվար է հասկանում, թե ինչու է ուսուցչուհին այդպես վարվում։ Պատմվածքում ծիծաղը դառնում է մի միջոց, որով Բենը փորձում է թաքցնել իր ցավը։ Սա ցույց է տալիս, թե ինչպես կարող է արտաքին ուրախությունը իրականում թաքցնել մարդու իրական և խորը զգացմունքները։