Կարդալ՝ Վիլյամ Սարոյան <<Հայը և հայը>>
Կարդալ՝ Վիլյամ Սարոյան <<Հայը և հայը>> վերլուծություն
Պատմվածքից դուրս գրել ձեզ հոգեհարազատ հատվածները և հիմնավորել։
Տեր աստված ինչ լավ էր մշեցի այդ թուխ հային հանդիպելը։ Դուք չեք պատկերացնի , որքան լավ է հայի համար հանդիպումը մի ուրիշ հայի՝ աշխարհի կորած -մոլորած մի անկյունում, այն էլ գարեջրատանը, մի տեղ ուր մարդիկ խմում են ։ Մե՛զ ինչ, թե գարեջուրն անհամ է, և մե՛զ ինչ անագամ բռնապետությունը։
Այս հատվածի փորձառությունից ես ևս ունեցել եմ։ Երբ ընտանիքով գնացել էինք հանգստի այլ երկիր, ամեն անգամ օտար երկրում հայերենը լսելը մի անբացատրելի զգացողություն էր։ Ամեն անգամ հայի բարևելը իսկական ուրախություն էր։ Արդյո՞ք այլ ազգի մարդիկ ունենում են այս զգացողությունը։
Եվ հայոց մեր շարժուձևը, որ այնքան բան է ասում, ծնկներին խփելն ու պայթյուն ծիծաղը։ Եվ կյանքի ու մեծ-մեծ գաղափարների ծաղրը։Եվ հայերեն բառը, նայվածքը, ժպիտը և այս ամենի միջից զարմանալի հառումը ցեղի՝ ուշացած, բայց դարձյալ զորավոր, թեև տարիներ են թավալվել, թեև քաղաքները կործանվել , հայրերն, եղբայրներն ու զավակները սպանվել, վայրերը մոռացվել, երազները փշրվել, և հոգիները ոխից սևացել են։
Այս հատվածում հեղինակը խոսում է, թե ինչքան բեռ կա հայի ուսին, բայց միևնույնն է ժպտում է, ծիծաղում և փորձում անհոգ թվալ։ Պատմում է հայի կորուստների և ցավի մասին և այն հայացքի, որը միշտ հպարտ և ուժեղ է թվում, անհոգության և խնդիրներին ծաղրելու և հայերեն բառը միշտ հիշել