Գրականություն․ Կարդում ենք Վիլյամ Սարոյան

Իմ աշխատանքները՝
Կարդալ՝ Վիլյամ Սարոյան <<Հայը և հայը>>
Վիլյամ Սարոյան <<Հայը և հայը>> վերլուծություն
Վիլյամ Սարոյան <<Հայը և հայը>> առաջադրանք

Կարդալ՝ Վիլյամ Սարոյան <<Քո կյանքի ժամերը>>
Վիլյամ Սարոյան <<Քո կյանքի ժամերը>>․ վերլուծություն

Կարդալ՝  Վիլյամ Սարոյան <<Ծիծաղ>> վերլուծություն

Կարդալ՝  Վիլյամ Սարոյան «Հայրիկ, դու խենթ ես» գրքի մասին

Կարդալ՝ Վիլյամ Սարոյան․ «ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻՑ ԵՐԵՔ ՕՐ ՀԵՏՈ»․ Վերլուծություն

Օգտակար հղումներ՝

Տասը խորհուրդ

Պատմում է Վիլյամ Սարոյանը

Վիլյամ Սարոյան

Նկարագրությունը: Նախագիծն իրականացվում է ողջ տարվա ընթացքում։ Նախագծի շրջանակում սովորողին առաջարկվող աշխատանքային ուղղությունները զանազան են, որի շնորհիվ յուրաքանչյուր սովորող կարողանում է ընտրել իր նախասիրություններին, հետաքրքրություններին, կարողություններին համապատասխան աշխատանք։ Խրախուսելի են նաև սովորողների կողմից առաջարկվող անելիքները։

Համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի երկերն ունեն գեղարվեստական մեծ արտահայտչականություն, հնչեղություն: Հեղինակի ստեղծագործությունների մեծ մասն ստեղծվել է ինքնակենսագրական հենքի վրա: Սարոյան գրողի կայացման գործում մեծ դեր է խաղացել ինքնակրթուրյունը, որին նպաստել են հարազատ ժողովրդի բանահյուսությունն ու հոգևոր հարուստ մշակույթը՝ ազգային ինքնություն հաղորդելով նրա ստեղծագործություններին:

Նախագծի իրականացման ժամանակահատվածը: Շուրջտարյա

Նախագծի մասնակիցներ: Նախագծային աշխատանքներին մասնակցում են դասավանդողները, սովորողները, ընտանեկան դպրոցների ներկայացուցիչները, հյուրեր, այլ հետաքրքրվողներ։

Նախագծի նպատակը: Ուսումնասիրել Վիլյամ Սարոյանի կյանքը, գործունեությունը, ծաոթանալ հեղինակի ստեղծագործական աշխարհի գաղտնիքներին, քննարկել գործերում արտահայտված սոցիալական, բարոյական, հոգեբանական դրվագներն ու դրանցում առկա՝ հեղինակին հատուկ աշխարհայացքը:

Նախագծի խնդիրները: Ծանոթացում Վ. Սարոյան գրողին, հային, նրա գրելաոճին, աշխարհայացքին:

Հետազոտական-տեքստային աշխատանք կատարելու, համադրել-հակադրելու, սեփական կարծիքն արտահայտելու, հիմնավորելու կարողությունների զարգացում:

Նախագծի ընթացքը: Նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում, ըստ առաջարկությունների՝ նախագծի կազմում, հրապարակում, իրականացում, արդյունքների ամբողջացում:

Աշխատանքային ուղղությունները: Ընտանեկան, անհատական, խմբային ընթերցում-բեմադրություններ, ճամփորդություններ, կրթական փոխանակումններ, տեսանյութեր, ռադիոնյութեր, ուսումնասիրություն-հետազոտություններ, կլոր սեղաններ, վարպետության դասեր, այլ:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы