Հնչյունափոխություն
Երբ բառի վերջից վանկ կամ վանկեր են ավելանում, որոշ ձայնավորներ և երկհնչյուններ փոփոխության են ենթարկվում: Օրինակ՝ վեճ-վիճաբանություն, սուր-սրել, գույն-գունավոր:
Նկատելի է, որ վեճ բառի ե-ն դարձել է ի, սուր բառի ու-ն՝ ը, իսկ ույ երկհնչյունը՝ ու: Այս երևույթը կոչվում է հնչյունափոխություն:
Առաջադրանքներ՝
1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.
Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
համբույր-համբուրել (ույ-ու)
հին-հնամենի- ի-ն փոխվել է գաղտնավանկ ը-ի
բազուկ-բազկաթոռ,- ուն- սղվել է
պատիժ-պատժել- ի-ն սղվել է
ողջույն-ողջունել- ույ-ը դարձել է ու
աշխույժ-աշխուժություն, — ույ-ը դարձել է ու
մատյան-մատենագիր- յա-ն դարձել է ե
պարտեզ-պարտիզան,- ե-ն փոխվել է-ի
գլուխ-գլխավոր- ու-ն սղվել է
, էշ-իշամեղու:-Է-ն փոխվել է ի
2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:
ա) բուրդ- բրդյա
սիրտ-սրտաբան
կույր- կուրանալ
ճահիճ-ճահճանալ
ալյուր- ալրոտ
կեզ- կիզիչ
ատամնաբույժ-ատամնաբուժարան
բ) վիշտ- վշտակցել
թույլ- թուլանալ
ծնունդ-ծննդյան
հաշիվ- հաշվապահ
արթուն- արթնանալ
հույն- հունական
տույժ-տուժել
3.Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝
Ձնծաղիկ- ձյուն
թխահեր- թուխ
սառցահատ-սառույց
երգչախումբ- երգիչ
կիսել- կես
ըմպանակ- ըմպել
մեղվապահ- մեղու
հունական- հույն
կղզյակ- կղզի
4.Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնցում կան հնչյունափոխված
արմատներ. վերականգնիր անհնչյունափոխ ձևերը։
Գրադարան, մայրուղի, կատվազգի, զարդանախշ, գլխապտույտ, խնձորենի,
լեզվաոճական, երկաթապատ, շինարարական, լուսանկար, գյուղամեջ, մայթեզր,
կուտակել, բառիմաստ, ջրապտույտ, տուֆակերտ, սրբապատկեր, ուղղաձիգ։
Գրադարան- գիր
կատվազգի- կատու
գլխապտույտ-գլուխ
լեզվաոճական-լեզու
շինարարական-շեն
լուսանկար-լույս
կուտակել-կույտ
ջրապտույտ-շուրջ
սրբապատկեր-սուրբ
ուղղաձիգ-ուղիղ
Է(ե) ձայնավորի հնչյունափոխությունը
1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.
Հովհաննես-Հովհաննիսյան- Ե-ն փոխարինվել է ի-ի
անեծք-անիծել,- Ե-ն փոխարինվել է ի-ի
դեմ-դիմանկար- Ե-ն փոխարինվել է ի-ի
վրեժ-վրիժառու, — Ե-ն փոխարինվել է ի-ի
վեպ-վիպասան- Ե-ն փոխարինվել է ի-ի
2. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը: Օրինակ՝ կես+ա+դեմ-կիսադեմ
Ծաղիկ+ա+ձոր- ծաղկաձոր- ի-ն սղվել է
շեկ+ա+հեր – շիկահեր- ե-ն փոխվել է ի-ի
վեմ+ա+փոր- վիմափոր- ե-ն փոխվել է ի-ի
մեգ+ա+պատ- միգապատ- ե-ն փոխվել է ի-ի
գես+աստղ- գիսաստղ- ե-ն փոխվել է ի-ի
սեր+առատ- սիրառատ- Ե-ն փոխարինվել է ի-ի
հանդես+ություն- հանդիսություն- Ե-ն փոխարինվել է ի-ի
պատվեր+ա+տու- պատվիրատու- Ե-ն փոխարինվել է ի-ի
բնագետ+ություն- բնագիտություն- Ե-ն փոխարինվել է ի-ի
հրավեր+ա+տոմս- հրավիրատոմս- Ե-ն փոխարինվել է ի-ի
3. Վեճ, նվեր, տեր, մեջ, գեր արմատներից 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն:
Վեճ- վիճել, վիճաբանություն
նվեր- նվիրել, նվիրատվություն
տեր- տրոջ, տիրակալ
մեջ- միջերկրական, միջնորդ
գեր- գիրանալ, գրուկ, գիրություն
4. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:
Գեր (անալ)- գիրանալ
կես (ատ)- կիսատ
հայրենասեր (ություն)- հայրենասիրություն
մեգ (ապատ)- միգապատ
էշ (ատեր)- իշատեր
պարտեզ (պան)- պարտիզպան
զեն (ակիր)-զինակիր
հրավեր (ատոմս)-հրավիրատոմս
էշ (այծյամ)- իշայծյամ
գրագետ (ություն)-գրագիտություն
տեր (անալ)-տիրանալ
վեպ (ագիր)-վիպագիր
5. Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝
դիզել-դեզ
կիսամուշտակ-կես
վիպական-վեպ
իջևանել-
պատվիրել-պատվեր
սիրալիր-սեր
իջվածք-էջք
տիրական-տեր
սիզավետ-
զինել-զեն
ի ձայնավորի հնչյունափոխությունը
1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.
Սարգիս-Սարգսյան-ի-ն փոխվել է ը-ի
միրգ-մրգատու-ի-ն փոխվել է ը-ի
ջիղ-ջղային-ի-ն փոխվել է ը-ի
կաղին-կաղնի-ի-ն սղվել է
որդի-որդյակ-ին-ն սղվել է
կռիվ-կռվել-ի-ն սղվել է
խիղճ-խղճալ-ի-ն փոխվել է ը-ի
կծիկ-կծկել-ին-ն սղվել է
մահիճ-մահճակալ- ի-ն սղվել է
կոշիկ-կոշկեղեն-ի-ն սղվել է
նկարիչ-նկարչություն-ի-ն սղվել է
կղզի-կղզյակ- ի-ն սղվել է
2. Տրված բառերը տեղադրիր տրված շարքերում՝
ի-ն սղվել է (չի արտասանվում)- Մկրտչյան, վարչություն, վերջնական, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, բժշկական, սկզբնակետ, կնքել, վրձնահարված, նկարչական,
ի-ն դարձել է ը, որը չի գրվում- նարնջագույն, սրտամորմոք, կարմրավուն
Մկրտչյան, նարնջագույն, վարչություն, վերջնական, դեղնավուն, գեղեցկանալ, փոթորկալի, մրրկածուփ, բժշկական, սկզբնակետ, կնքել, վրձնահարված, նկարչական, սրտամորմոք, կարմրավուն:
3. Բառերը տեղադրիր համապատասխան շարքերում՝
որդյակ, քաղաքացիություն, տարեվերջ, աղավնյակ, ուղենիշ, գերություն, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, ոսկերիզ, փոշոտ, բարություն, բարեպաշտ, ուղեգորգ, թշնամանալ, փոշեծածկ, կենդանություն, կղզիանալ, այգեպան, տարեդարձ, որդեգրել:
Բառավերջի ի-ն
ա) Դարձել է ե- տարեվերջ, ուղենիշ, գերեվարել, հոգեբան, ոսկեթել, բարեպաշտ, ուղեգորգ, փոշեծածկ, այգեպան, տարեդարձ, որդեգրել
բ) Ընկել է- գերություն, փոշոտ, բարություն, թշնամանալ, կենդանություն,
գ) դարձել է յ- որդյակ, աղավնյակ
դ) պահպանվել է- քաղաքացիություն, կղզիանալ,
4.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:
Թիվ (նշան)- թվանշան
գին(ցուցակ)-գնացուցակ
ուղի(գիր)- գնացուցակ
միս(գործ)-մսագործ
գարի(հաց)-գարեհաց
ծաղիկ(թերթ)-ծաղկաթերթ
դեղին(մորթ)-դեղնամորթ
խնդիր(գիրք)-խնդրագիրք
սիրտ(ցավ)-սրտացավ
բարի(կամ)-բարեկամ
այգի(պան)-այգեպան
հոգի(ակ)-հոգյակ
երկիր(բան)-երկրաբան
ՈՒ ձայնավորի հնչյունափոխությունը
1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.
մուր-մրոտ- ու-ն փոխվել է ը-ի
մեղու-մեղվաբույծ-ու-ն փոխվել է վ-ի
նուռ-նռնենի- ու-ն փոխվել է ը-ի
առու-առվակ- ու-ն փոխվել է վ-ի
աղմուկ-աղմկել- ու-ն փոխվել է ը-ի
սուր-սրամարտ- ու-ն փոխվել է ը-ի
ծուխ-ծխախոտ- ու-ն փոխվել է ը-ի
ածուխ-ածխահանք-ու-ն սղվել է
մասուր-մասրենի-ու-ն սղվել է
բլուր-բլրակ-ու-ն սղվել է
թթու-թթվաշ-ու-ն փոխվել է վ-ի
ապուշ-ապշել-ու-ն սղվել է
2. Տրված բառերից յուրաքանչյուրով 2-ական բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝
լուռ-լռակյաց, լռել
սուտ-ստել, ստախոս
ջուր-ջրել, գրհեղեղ,
հուր-հրեղեն, հրշեջ
մութ-մթին, մթնել
ձուկ-ձկան, ձկնեղեն
տուն-տան, տնամերձ, տնորեն
սուրբ-սրբազան, սրբապիղծ
3. Հետևյալ բառակապակցությունների դիմաց համապատասխան բառեր գրիր: Օրինակ՝ հրդեհ հանգցնող-հրշեջ
լուր բերող-լրաբեր
սուտ խոսող-սուտասան
ձուկ որսացող-ձկնորս
տունը պահող-պահակ
ծուխը տնից հեռացնող- ծխնելույզ
ջուր կրող- ջրկիր
հաճախ լուռ մնացող-լռակյաց
թթի ծառ-թթենի
լեզվի մասնագետ-լեզվաբան, լեզվագետ
ձվի ձև ունեցող-ձվաձև
4. Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչի անհնչյունափոխ ձևը: Օրինակ՝ ծաղկաբույլ-ծաղիկ:
մտամոլոր- միտք
վիրաբույժ-վերք
զինագործ-զեն
ըմպանակ-ումպ
գրադարակ-գիր
երկնասույզ-երկիր
լծկան-լուծ
սրընթաց-սուր
կիսալուսին-կես
մրրկահույզ-մրիկ
բուսաբան-բույս
5. Շարքերից ընտրիր իմաստով մոտ բառերը՝
ա) ջրել, մթնել, գլխավորել, ամրանալ, խորհրդածել, ապշել
բ) զարմանալ, մտորել, խավարել, պնդանալ, ոռոգել, առաջնորդել
ջրել-ոռոգել
մթնել-խավարել
գլխավորել-առաջնորդել
ամրանալ-պնդանալ
ապշել-զարմանալ
6. Որոշիր, թե ինչ հնչյունափոխության է ենթարկվել ու ձայնավորը հետևյալ բառերում, գրիր տրված օրինակի պես՝
Օրինակ՝ ցրտահար-ցուրտ (ու-ը)
ցրտահար-ցուրտ-ու-ը
գլխային-գլուխ-ու-ը
գարնանային-գարուն-ու-ն սղվել է
լեզվակ-լեզու-ու-ն փոխվել է վ-ի
ձվակեր-ձու-ու-ն փոխվել է վ-ի
գնդաձև-գունդ-ու-ը
շնչավոր-շունչ-ու-ը
նռնենի-նուռ-ու-ը
խորհրդավոր-խորհուրդ-ու-ը
շրթնային-շուրթ-ու-ը
բրդատու-բուրդ- ու-ը
նրբագեղմ-նուրբ-ու-ը
ամրացնել- ամուր-ու-ն սղվել է
թթվել-թթու- ու-ն դարձել է վ
առվահան-առու-ու-ն դարձել է վ
կատվախաղ-կատու-ու-ն դարձել է վ
լծկան-լուծ-ու-ը
ձկներ-ձուկ-ու-ը
7. Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:
կուրծք(վանդակ)- կրծքավանդակ
ջուր(աման)-ջրաման
շուրջ(գիծ)-շրջագիծ
միս(գործ)-մսագործ
ուրու(ական)-ուրվական
տունկ(արան)-տնկարան
մածուն(աման)-մածունաման
չու(ցուցակ)
սնունդ(մթերք)-սննդամթերք
Գաղտնավանկի ը ձայնավորի հնչյունափոխությունը
1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝
մեղր-Մեղրաձոր- ոչինչ չի փոխվել
մանր-մանրամասն- ը-ն չի հնչում
համր-համրություն-ը-ն չի հնչում
խառն-խառնիխուռն-ը-ն չի հնչում
ազդր-ազդրամիս-ը-ն չի հնչում
թանձր-թանձրանալ-ը-ն հնչում է
2. Տրված բառերից յուրաքանչյուրով 1-2 բառ կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունի փոփոխություն՝
աստղ-աստղային, աստղազարդ
կարծր-կարծրատիպ,կարծրանալ
փոքր-փոքրիկ, փոքրամարմին
կայսր-կայսրություն,
քաղցր-քաղցրահամ, քաղցրապատ
Յա, ույ երկհնչյունների հնչյունափոխությունը
1.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել՝
հավիտյան-հավիտենական- յա-ն փոխվել է ե-ի
սենյակ-սենեկազգեստ- յա-ն փոխվել է ե-ի
առօրյա-առօրեակամ- յա-ն փոխվել է ե-ի
հնամյա-հնամենի-յա-ն սղվել է
պատանյա-պատանեկիկ- յա-ն փոխվել է ե-ի
2. Տրված մասերը միացնելով բառեր կազմիր:
վայրկյան+ցույց-վայրկյանացույց
կատարյալ+ություն-կատարելություն
մատյան+գիր-մատենագիր
առաքյալ+ական-առաքելական
հեծյալ+զոր-հեծյալազոր
ատյան+կալ-ատենակալ
3. Հետևյալ բառերից 2-ական բառ կազմիր այնպես, որ ույ երկհնչյունը փոխվի ու-ի՝
Զրույց-զրուցարան, զրուցակից
ցույց-ցուցադրել, ցուցադրական
գույն-գունատ, գունավորել
հույս-հուսադրել, հուսահատ
հրապույր-հրապուրել, հրապուրիչ
լույս-լուսավոր, լուսավորություն
բույր-բուրավետ, բյուրիչ
4.Գտիր հետևյալ բառերի հնչյունափոխված մասը և վերականգնիր անհնչյունափոխ ձևերը՝
լուսավոր-լույս
բուրաստան-բյուր
բուսական-բույս
մատուցել-մատույց
զգուշություն-զգույշ
հուսալից-հույս
թունավոր-թույն
գունեղ-գույն
կապտություն-կապույտ
սառցարան-սառույց
համբուրել-համբույր
ողջունե-ողջույն
կուտակել-կույտ
կառուցում-կառույց
զեկուցում-զեկույց
անասնաբուծություն-բուծել
5.Հետևյալ բառերից փակագծերում տրված բառերի և մասնիկների օգնությամբ կազմիր նոր բառեր՝ ենթարկելով անհրաժեշտ հնչյունափոխության:
կառույց(պատել)-կառուցապատել
բույս(բան)-բուսաբան
հույս(տու)-հուսատու
լույս(բեր)-լուսաբեր
զեկույց(գիր)-զեկուցագիր
հրապույր(իչ)-հրապուրիչ
գույն(վառ)-գունավառ
սառույց(պատ)-սառցեպատ