Կարդալ՝ Աբուզար Հեդայաթի «Մոժդե՞, թե՞ ազատություն»
Կարդալ՝ Հետաքրքիր փաստեր Աբուզար Հեդայաթիի մասին
Կարդալ՝ Առաջադրանքներ
Գրել վերլուծական աշխատանք, տեղադրել բլոգներում։
Մեր պատմությունը մի զույգի մասին է։ Սխալ կազմված հարաբերությունների և միակողմանի հարգանքի, կարեկցանքի և հոգատարության մասին։ Այս պատմությունը պարզ օրինակ է, թե ինչ է լինում երբ միայն մեկն է մտածում իրենց հարաբերությունները ամուր և սիրով պահելու համար։ Պատմվածքի վերջում կինը մեծ աղմուկ է բարձնում ամուսնու գրած պատմվածքների համար, բայց ամուսինը իրենց 3 տարի տևած համատեղ կյանքի ընթացքում ոչինչ չէր խնայել կնոջը նեղություն չտալու, անհանգստություն չպատճառելու և հանգիստ կենցաղով ապահովվելու համար, իսկ կինը ուղղակի հեռացավ առանց մտածելու, որ միգուցե՞ այդ պատմությունները գրելիս իր ամուսինը հաճույք է ստանում։ Քանզի բոլորս էլ ունենք պահեր մեր կյանքում որ մեզ նոր ուժ և ոգևորություն են տալիս ապրելու կյանքը ավելի հաճույքով ապրելու համար։