Գրականություն․Փաստեր Աբուզար Հեդայաթիի մասին․

Կարդալ՝ Աբուզար Հեդայաթի «Մոժդե՞, թե՞ ազատություն»
Կարդալ՝ Հետաքրքիր փաստեր Աբուզար Հեդայաթիի մասին
Կարդալ՝ Առաջադրանքներ

1․Արձակագիր Աբուզար Հեդայաթին նոր անուն է իրանական գրականության մեջ՝ պատմվածքների մի քանի ժողովածուի հեղինակ:

2․«Ուրիշները« գրքում (հրատարկավել է 2021թ.) ընդգրկված են նրա ինը պատմվածքներ, որոնք արտացոլում են Իրանի ժամանակակից հասարակական կյանքի նոր դրսևորումները, ամուսնական զույգերի փոխհարաբերություններն ու խնդիրները:

3․Ժողովածուի պատմվածքներն առանձին-առանձին են, սակայն ինչ-ինչ թելերով փոխլրացնում են միմյանց:

4․Պատմվածքների գլխավոր հերոսները՝ քաղաքաբնակ, բարձրագույն կրթությամբ և միջին խավին պատկանող տղամարդիկ են, մի քանի պատմվածքում՝ գրող, մտավորական:

5․Հեղինակի կողմից կերպարների համար ընտրած անձնանունները երբեմն ունեն խորհրդանշական կամ բնութագրիչ իմաստ, իսկ Մոժդե անձնանունը պարսկերենում նշանակում է ուրախ լուր:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы