Կարդալ՝ Աբուզար Հեդայաթի «Մոժդե՞, թե՞ ազատություն»
Կարդալ՝ Հետաքրքիր փաստեր Աբուզար Հեդայաթիի մասին
Կարդալ՝ Վերլուծություն Աբուզար Հեդայաթի «Մոժդե՞, թե՞ ազատություն»
Կարդալ՝ Առաջադրանքներ
Առաջադրանքներ՝
Ինչպե՞ս կբնութագրեք Մոժդեի և հեղինակի սերը։ Ըստ Ձեզ՝ Մոժդեն իսկապե՞ս վախեցած էր այն ամենից, ինչը, որպես փաստարկ, հետագայում ներկայացնում էր։
Պատմվածքի առաջին հատվածում Մոժդեի և հեղինակի սերը ներկայացված էր հանդուրժող, համբերատար և հոգատար, բայց միայն ներկայացված էր։ Կարծում եմ Մոնժեն չուներ այն զգացմունքը և սերը ինչ հեղինակը, և պատմությունները ուղղակի պատճառ էր նրանց հարաբերությունները ընդհատելու համար։ Մոժդեի նկատմամբ հեղինակը՝ նրբանկատ էր, երբեմն հանդուրժող, համբերատար և հոգատար։ Այս ամենը բոլորը չէ, որ ստանում են։ Հեղինակը սիրում էր ստեղծագործել և այս իրավիճակում ավելի ճիշտ կլիներ Մոժդեի հանդուրժողականություն ցուցաբերելը։
Ինչու՞ կինը հետ վերադարձավ միայն 1 ամիս անց։
Քանի որ տղայի ծնողները գնացել էին կնոջ տուն գործարք կնքելու և աղջկան ամուսնու մոտ վերադարձնելու համար։ Կարծում եմ կնոջ վերադառնալը այդքան էլ կախված չէր այդ պայմանագրից, տղայի ծնողների այցից հետո միգուցե՞ նա հասկացավ, որ պետք է խոսել ամուսնու հետ և այդ հարցը պարզել իր հետ։ Եվ արդյո՞ք վախենալը արդիական պատճառ էր 3 տարի տևած համատեղ կյանքը ընդհատելու համար։
Տղամարդու սերը գեղեցիկ զգացմու՞նք էր, թե՞ ուժգին մոլեգնություն (կիրք)։
Կարծում եմ տղամարդու սերը գեղեցիկ զգացմունք էր և իրական սիրո օրինակ, քանի որ հանդուրժում էր, հարգում էր, համբերում էր և միգուցե պատմվածքները տղամարդուն ոգևորող միջոց էր կյանքը ավելի հետաքրքիր դարձնելու համար։
«Ազատությո՛ւն…ազատությո՛ւն….ազատությո՛ւն…անիծյա՛լ…ստահա՛կ…կեղտի կտո՛ր»․ տվե՛ք Ձեր բացատրությունն այս վերջաբանին։
Ինչպես կյանքում, երբ որոշ պահերի ստիպված ենք ընտրություն կատարել այդպես էլ մեր պատմության վերջում հեղինակը կանգնեց մի ընտրության առջև ստեղծագործելու և կյանքի ազատություն, թե կնոջ հետ համատեղ կյանք։ Կարծում եմ վերջաբանը բավականին սպասելի էր, քանի որ պատմության առաջին տողերից հասկացվում էր, որ միայն տղամարդու ջանքերով և սիրով է ապրում իրենց ընտանիքը։
Երբևէ սիրահարվել կամ սիրե՞լ եք։
Ոչ, կարծում եմ սիրահարվածությունը միտքը թուլացնող և մարդուն բալանսից հանող երևույթ է, կարելի է ասել թուլության նման մի բան։ Իմ կարծիքով իսկական սերը շատ պատասխանատու և համբերատար բան է և դրա համար ևս զարգացվածություն և հասունություն է պետք։ Ճիշտ սիրահարվելու համար ևս գիտելիք է պետք։
Ո՞րն է հեղինակի ասելիքը, համաձա՞յն ես դրա հետ, գլխավոր հերոսի հոգեվիճակը․․
Կարծում եմ հեղինակի ասելիքը կայանում էր նրանում, որ փոխհարաբերությունների մեջ ամեն ինչ պետք է լինի փոխադարձ և միգուցե տղամարդը ևս ունի կարիք ուշադրության, հասկացված լինելու։ Մեր պատմությունում միայն հեղինակն էր հոգատար իր կնոջ զգացմունքների և հոգեվիճակի նկատմամբ և, երբ նա իսկապես ուներ դրա կարիքը կինը առանց բացատրելու և առանց իր հետ խոսելու հեռացել էր տնից։ Միգուցե՞ սա է նման պատմություններ ստեղծման հիմքում ընկած պատճառը։