Հայոց պատմություն․Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը

Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո՝  1918թ. մայիսի 28-ին, խորհրդային հանրապետությանը փոխանցվեց տարածքային– սահմանային չլուծված խնդիրների մեծ փաթեթ: Նպաստավոր իրավիճակ ստեղծվեց հայ–վրացական տարածքային վեճերից մեկը` Լոռու չեզոք գոտու խնդիրը: Մեկ այլ տարածքային վեճի առարկա էր հայկական Ջավախքի խնդիրը: Բացի այդ, առաջ էին եկել Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հիմնախնդիրը:

Մոսկվայի և Կարսի պայմանագրերում քննարկվել են տարածքների կիսում և սահմանի անցկացում Հայաստանի և Թուրքիայի միջև:  Հայաստանի սահմանների հարցը  նախ որոշվեց 1921թ. մարտի 16-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև, երբ կնքվեց «բարեկամության ու եղբայրության» մասին պայմանագիրը:

Ըստ 1-ին հոդվածի Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանը որոշվում է այն գծով, որը սկսվում էր Սև ծովի ափին գտնվող Սարպ գյուղից, անցնում է Խեդիսմեթա սարի վրայով, Շավշետ սարի և Կաննի-դաղ սարի ջրաբաժան գծի ուղղությամբ, և  ձգվում Կարսի սանջակների հյուսիսային վարչական սահմանագծի երկարությամբ՝ Արփաչայ և Արաքս գետերի հնահունով՝ մինչև Ստորին Կարասուի գետաբերանը:

Պայմանագրի 3-րդ հոդվածով որոշվում է Նախիջևանի ճակատագիրը: Առանց Հայաստանի համաձայնությամբ, որոշվում է հանձնել Նախիջևանը Ադրբեջանին: Հայաստանը մասնակցում է միայն սահմանների վերջնական ճշգրտմանը: Սահմանը արևելքում սկսվում է Արաքսի  և արևմուտքում Դաղնա– Վելի-դաղ – Բագարզիք – Քյոմուրլու-դաղ լեռների վրայով անցնող գծի միջև շրջպատված տարածքը, որը սկսվում էՔյոմուրլու-դաղ սարից, հետո անցնում է Սերայ Բուլաք սարի վրայով դեպի Արարատ և վերջանում է Քարասուի և Արաքսի խաչման տեղում:

1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում կնքվեց բարեկամության պայմանագիր մի կողմից Հայկական ԽՍՀ-ի, Ադրբեջանական ԽՍՀ-ի ու Վրացական ԽՍՀ-ի, մյուս կողմից Թուրքիայի  միջև` ՌՍՖԽՀ-ի մասնակցությամբ: Կարսի պայմանագիրը ըստ էության Մոսկվայի պայմանագրի դրույթների ու կետերի հաստատումն էր: Պայմանագրի 1-ին և 2-րդ հոդվածով չեղյալ են համարվում Սևրի և Ալեքսանդրապոլի պայմանագրերը,  և ամպագրվում է այն, որ բոլոր նախկինում կնքված պայմանագրերը համարվում են չեղյալ:  Ըստ 2-րդ հոդվածի՝ Հայաստանը հրաժարվում է Սևրի պայմանագրից: 5-րդ հոդվածով վերջնականապես որոշվեց  Նախիջևանի կարգավիճակը:

Բավականին հետաքրքիր է պայմանագրի 15-րդ հոդվածը, ըստ որի  ստորագրելուց հետո անմիջապես պետք է հայտարարել մյուս կողմի քաղաքացիների ներում այն հանցանքների համար, որոնք ծագել են Կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցած պատերազմական գործությունների ընթացքում: Մի՞թե դա նշանակում է, որ և՛ 1915թ. ցեղասպանության, և՛  1920թ. թուրքական արշավի ժամանակ կոտորած 150-200 հազ. բնակչության կոտորածը պետք է ներվի:

Թև պայմանագրի կետերի մեծամասնությունը այժմ չի գործում, սակայն Հայաստանը կորցրեց մեշ տարացքներ և ներկաիս սահմանը հաստատվել է նաև 1923թ. Լոզանի պայմանագրով:

Իրականում այս պայմանագրերը կնքվել են մեծ խախտումներով, քանի որ կնքվել էին այդ պահի դրությամբ միջազգայնորեն չճանաչված երկու պետությունների միջև և  որոշվել է երրորդ պետության` Հայաստանի սահմանները:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы